Ընդունելության կարգը
«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» մագիստրատուրայի կրթական ծրագրում ընդունելությունը կատարվում է երկու փուլով: Կրթական ծրագրի առաջին փուլով անվճար ու վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարվա (ուսումնական տարիների հաշվարկը սկսվում է գործող ուսումնական տարվանից) շրջանավարտները՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի):
Առաջին փուլով ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ: Մրցութային փուլը հաղթահարում են այն դիմորդները, ում ՄՈԳ-ը առնվազն 14 միավոր է: Հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.
ա) գերազանցության դիպլոմի առկայությունը,
բ) ամփոփիչ ատեստավորման արդյունքները:
Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է ընդունելության քննության արդյունքների հիման վրա: Այս փուլի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ և այլ պետական, ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (առկա ու հեռակա ուսուցման ձևերի) բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Երկրորդ փուլով ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ մրցութային հանձնաժողովի մասնակցությամբ:
«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության քննության հարցաշար
Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թ. կոնվենցիան
Վիեննայի կոնվենցիան (1963 թ.) հյուպատոսական հարաբերությունների մասին
Դիվանագիտական դասեր և ռանգեր
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ընդհատումն ու խզումը
Դեսպանի նշանակման կարգը, հավատարմագրերի հանձնումն ու դեսպանի հիմնական պարտականությունները
Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների արտոնություններն ու իմունիտետը
Դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնական ֆունկցիաները
Վեստֆալի խաղաղությունը և եվրոպական հավասարակշռությունը
Վիեննայի վեհաժողովը և կոնգրեսների համակարգը
Առաջին համաշխարհային պատերազմը և նոր աշխարհակարգը
Երկրորդ համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական պատճառները
Երկրորդ համաշխարհային պատերազմը և աշխարհակարգը
Տոտալիտար գաղափարաբանությունները. նացիզմ, ֆաշիզմ, միլիտարիզմ և կոմունիզմ
Սառը պատերազմը և Երկբևեռ աշխարհակարգը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական դոկտրինները Սառը պատերազմի ընթացքում
Ապագաղութացման գործընթացը, երրորդ աշխարհն ու չմիացած երկրների շարժումը
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (1968)
ԵԱՀԿ ստեղծումն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 հիմնարար սկզբունքները
ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունները և Թայվանի հիմնախնդիրը
Գերմանիան Սառը պատերազմի ընթացքում և Գերմանիայի վերամիավորումը
Հույն-թուրքական հարաբերությունները և Կիպրոսի հիմնախնդիրը
Հնդկաստանա-պակիստանյան հակամարտությունը և Քաշմիրի հիմնախնդիրը
ԽՍՀՄ փլուզման գործընթացը
Իրան-իրաքյան պատերազմի պատճառները, ընթացքն ու արդյունքները
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերակայությունները Սառը պատերազմից հետո
ԱՄՆ-Իրան հարաբերությունները և Իրանի իսլամական հեղափոխությունը
Եվրոպական ինտեգրացիոն գործընթացները և ԵՄ ստեղծումը
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծումն ու գործունեությունը
Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՆԱԵԿ-ի (OPEC)ստեղծումն ու գործունեությունը
Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծումն ու գործունեությունը
Հայկական հարցը միջազգային հարաբերություններում
Հայաստանն ըստ Ալեքսանդրապոլի (1920), Մոսկվայի (1921), և Կարսի (1921) պայմանագրերի (համեմատական վերլուծություն)
Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացը և Արցախյան հիմնախնդիրը
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձևավորող տեսահայեցակարգային հիմքերը
Հայ-ադրբեջանական հակամարտությունը. կարգավորման փուլերը
Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան երկրների հետ արդի ժամանակաշրջանում
Հայաստանի Հանրապետության միջազգային ինտեգրացիոն քաղաքականությունը
Գրականության ցանկ
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն:
Հելսինկյան եզրափակիչ ակտ: ԵԱՀԽ առաջին գագաթնաժողովի եզրափակիչ ակտ՝ պետության ղեկավարների մասնակցությամբ, Հելսինկի, 1 օգոստոսի 1975 թ.:
1961 թ. Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին:
1963 թ. Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական հարաբերությունների մասին:
Հայաստանի Հանրապետության օրենքը դիվանագիտական ծառայության մասին:
Հայաստանի Հանրապետության օրենքը հյուպատոսական ծառայության մասին:
Ավետիսյան Հ., Հայկական հարցը 1918 թ., Երևան 1997:
Գալոյան Գ., Հայաստանը և մեծ տերությունները (1917-1923 թթ.), Երևան, 1999:
Հովհաննիսյան Ռ., Հայաստանի Հանրապետություն, հ. 1, Երևան 2005:
Տիգրան Եփրեմյան, Արդի աշխարհակարգի մեկնարկը. Վեստֆալյան համակարգը: Դասախոսությունների նյութեր: Եր.: Հեղ. հրատ., 2023, էջ 98:
Տիգրան Եփրեմյան, ԱՄՆ պատմություն: Եր.: ԵՊՀ հրատարակչություն, 2024:
Տիգրան Եփրեմյան, Նապոլեոն Բոնապարտը և ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ընդդեմ մեծ տերությունների եվրոպական համերաշխության: ՎԷՄ համահայկական հանդես, Է (ԺԳ) տարի, թիվ 4 (52), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2015, էջ 97-119:
Kissinger, Henry. Diplomacy. New York: Simon & Schuster, 1994.
Siegfried Schieder and Manuela Spindler, Theories of International relations. Routledge, 2014.
Georg Sørensen, Jørgen Møller, Robert Jackson, Introduction to International Relations: Theories and Approaches. Eighth Edition. Oxford: Oxford University Press, 2022.
Ачкасов В. А., Ланцов С. А., Мировая политика и международные отношения, М.: Аспект Пресс, 2011.
Богатуров А. Д., Аверков В.В., История международных отношений 1945-2008. М., 2012.
Зонова T., Дипломатия: модели, формы, методы, М., 2014 г.
Системная история международных отношений в двух томах. / Под ред. А. Д. Богатурова. Том второй, события 1945-2003 годов. М., 2007.
Современная мировая политика: Прикладной анализ/ Отв. ред. А. Д. Богатуров. М. Аспект Пресс. 2010.
Торкунов А., Мальгин А. Современные международные отношения, Учебное пособие. —М.: Аспект Пресс, 2012.
Ընդունելության վերաբերյալ ընդհանուր դրույթներ
Մագիստրատուրայի ընդունելության հայտագրումը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով։
Մանրամասները հնարավոր է գտնել «Մագիստրատուրայի ընդունելություն» էջում, որտեղ հրապարակված են ընդունելության փուլերի ժամկետները, դիմումների ընդունման կարգն ու պայմանները, ինչպես նաև հայտագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելության մուտքային պահանջները յուրաքանչյուր տարի սահմանվում են ռեկտորի հրամանով: Անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) տեղերի համար հայտարարված մրցույթը չհաղթահարելու դեպքում 1-ին փուլի դիմորդներն ընդունվում են նույն կրթական ծրագրի վճարովի համակարգ: