«AI Conf 2026» համաժողով
«AI Conf 2026» համաժողով
«AI Conf 2026» Հայաստանի արհեստական բանականության ոլորտի առաջատար համաժողովը կանցկացվի արդեն 4-րդ անգամ: Այն կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), «Krisp» ընկերության, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի համագործակցությամբ:
«AI Conf 2026» համաժողովի առաքելությունն է խթանել ուսանողների և երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը GPU-ի վրա հիմնված հաշվարկների ոլորտում։
Համաժողովը նպատակ ունի ցուցադրելու այն բացառիկ ռեսուրսներն ու տեխնոլոգիական հնարավորությունները, որոնք այսօր հասանելի են թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում՝ հիմք ստեղծելով հետազոտողների նոր սերնդի ձևավորման համար:
Հրավիրված հատուկ ելույթներով հանդես կգան ոլորտի համաշխարհային առաջատարներ.
Ռև Լեբարեդյան – «NVIDIA» ընկերության փոխնախագահ
Արմեն Աղաջանյան – «Perceptron» ընկերության հիմնադիր (նախկինում՝ «Meta AI»-ի հետազոտական խմբերի ղեկավար)
Ելույթներով և պանելային քննարկման մասնակցությամբ հանդես կգան ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության, ԿԳՄՍՆ ԲԿԳԿ, ԵՊՀ, «Krisp», «Firebird», «Nvidia», «Getin», «Async» («Podcastle»), «Metric», «CAST», «Eleveight AI», «ServiceTitan», «Picsart», «AUA», «ACA», «Tumo» «ռեԱրմենիա», «FAST», «CSIE»/ՀՊՃՀ ներկայացուցիչները:
Համաժողովին մասնակցելու համար գրանցումը պարտադիր է:
Մասնակցությունն անվճար է։
Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք գրանցվել նախապես՝ անցնելով հետևյալ հղումով:
Միջոցառման հովանավորներն են՝ «Krisp», «Eleveight AI»: Միջոցառման կազմակերպմանն աջակցում են մեր գործընկերներ` «Firebird», «PMI Science Armenia», «Formula VC»:
Բանախոսներ՝
Մոդերատոր` Էրիկ Առաքելյան, «NVIDIA»
Բանախոսներ՝
Մոդերատոր՝ Արտավազդ Մինասյան, «Կրիսպ» ընկերության համահիմնադիր
Հյուր` Վահե Կուզոյան, «ServiceTitan»-ի համահիմնադիր և նախագահ
Զրուցավարներ` Գոռ Սիմոնյան և Սամվել Կարապետյան, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ
Բանախոսներ՝
Մոդերատոր` Հրանտ Խաչատրյան, ԵՊՀ / Երևանէն