Октября 20, 2026 | 14:00
Партнеры
Мероприятия
От научных инноваций к глобальной безопасности: международное научное мероприятие в ЕГУ
Быстрое развитие искусственного интеллекта, технологий двойного назначения и геополитические вызовы поднимают новые вопросы о взаимосвязи науки и безопасности. Как научный прогресс и ответственные исследования могут способствовать укреплению глобальной безопасности? Эти вопросы обсуждались на международном мероприятии, состоявшемся в ЕГУ и собравшем исследователей, политиков, представителей международных организаций и академического сообщества из Армении и других стран.
Երևանի պետական համալսարանի, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի և ՀՀ պետական մարմինների համագործակցությամբ տեղի ունեցավ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հատուկ օր․ հետազոտական գերազանցությունը՝ հանուն անվտանգության և հասարակության․ ISTC-ի ներդրումը համաշխարհային անվտանգության դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջոցառումը։
Միջոցառման օրակարգում էին գիտության դերը գլոբալ անվտանգության ամրապնդման գործում, երկակի նշանակության տեխնոլոգիաների կիրառման ռիսկերն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։
Գիտական ներուժն ու միջազգային համագործակցության հեռանկարները
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց ISTC-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի գիտական ներուժի զարգացման, միջազգային կապերի ընդլայնման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մեծացման տեսանկյունից։ Ռեկտորն անդրադարձավ 2018 թվականից ի վեր գիտության ֆինանսավորման աճին՝ ընդգծելով, որ պետական ներդրումները, գիտական սարքավորումների ձեռքբերումն ու հետազոտողների վարձատրության բարելավումը նպաստում են գիտական միջավայրի զարգացմանը։
«ԵՊՀ-ում տարեցտարի ավելանում է գրախոսվող գիտական ամսագրերում հրապարակվող հոդվածների թիվը, իսկ Q1 քառորդում ընդգրկված ամսագրերում հրապարակումների աճը վկայում է նաև գիտական արդյունքների որակի բարձրացման մասին։ ԵՊՀ-ում գործում են նաև ինը գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք կարևոր դեր ունեն համալսարանի գիտական ներուժի զարգացման գործում»,- ասաց նա։
Անդրադառնալով արհեստական բանականության զարգացմանը՝ ռեկտորն ընդգծեց ԵՊՀ-ում գերհամակարգչի և ԱԲ լաբորատորիայի նշանակությունը տվյալների մշակման ու գիտահետազոտական նախագծերի իրականացման հնարավորությունների ընդլայնման գործում։
ISTC-ի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Արևիկ Խնկոյանն անդրադարձավ Հայաստանի և կենտրոնի համագործակցության պատմությանը՝ նշելով, որ Հայաստանը կենտրոնի գործընկերն է 1994 թվականից։ Նա կարևորեց այդ համագործակցության դերը Հայաստանի գիտական ներուժի զարգացման գործում։
Բացման խոսքով հանդես եկան նաև ISTC-ի գիտական խորհրդատվական կոմիտեի նախագահ, դոկտոր Կենյա Սույաման և Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության բաժնի ղեկավար Մարիա Ռոզա Սաբատելին։ Բանախոսներն ընդգծեցին պատասխանատու հետազոտությունների, երկակի նշանակության տեխնոլոգիաների ռիսկերի կառավարման և միջազգային գիտական երկխոսության կարևորությունը աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում։
«Հետազոտությունները պետք է կատարվեն հասարակական բարենպաստ միջավայրում՝ ի նպաստ հասարակության զարգացման, իսկ դրանց արդյունքները պետք է ծառայեն նաև մեր անվտանգությանը։ Սակայն նման հետազոտությունները կարող են ունենալ նաև բացասական ազդեցություն։ Այսօր առաջադեմ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս գրեթե յուրաքանչյուրին համակարգչի միջոցով փորձարկումներ կատարելու տարբեր տվյալների և դրանց համադրությունների հետ։ Մենք պետք է լրջորեն մտածենք այն մասին, թե ինչպես հասցեագրել այս հարցերը, և ինչ է պահանջվում մեզանից հենց հիմա դա անելու համար»,- նշեց Կենյա Սույաման։
Մարիա Ռոզա Սաբատելլին ընդգծեց, որ աշխարհաքաղաքական անկայունության և անվտանգության նոր մարտահրավերների պայմաններում գիտությունը կարևոր դեր ունի ռիսկերի կանխարգելման, պատրաստվածության բարձրացման և միջազգային համագործակցության զարգացման գործում։ Նա կարևորեց գիտական հետազոտությունների պատասխանատու և համագործակցային իրականացումը՝ այն դիտարկելով որպես խաղաղության ու անվտանգության ամրապնդման կարևոր պայման։
Գիտության ներուժը և երկակի նշանակության տեխնոլոգիաների ռիսկերը
Միջոցառմանը հիմնական զեկուցումներով հանդես եկան ISTC-ի, Եվրոպական հանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնի և Լիեժի համալսարանի ներկայացուցիչները՝ անդրադառնալով գիտական հետազոտությունների անվտանգության նշանակությանը, նոր տեխնոլոգիաների ռիսկերին և միջազգային համագործակցության հնարավորություններին։
Օրակարգում էին թեմատիկ պանելային քննարկումներ, որոնք ընդգրկում էին ժամանակակից գիտության առաջնային մարտահրավերները։
Առաջին պանելային քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան գիտական հետազոտությունների և նորարարությունների դերին գլոբալ անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում։ Նրանք կարևորեցին միջգիտակարգային համագործակցությունն ու գիտական արդյունքները հասարակության պահանջներին համապատասխան գործնական լուծումների վերածելու անհրաժեշտությունը։
Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր երկակի նշանակության հետազոտություններին և զարգացող տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին ու ռիսկերին։ Մասնակիցները քննարկեցին արհեստական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների պատասխանատու կիրառման, արտահանման վերահսկողության և գիտական էթիկայի պահպանման հարցերը՝ կարևորելով այս ոլորտներում միջազգային համագործակցությունը։
Միջոցառումն անցկացվեց առկա և առցանց ձևաչափերով։ Այն հնարավորություն տվեց գիտական հանրության, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին քննարկելու գիտության, տեխնոլոգիական զարգացման և անվտանգության փոխկապակցված հարցերը։










