Ноября 02, 2026 | 15:00
Общество
Культура
Конкурсы
Спустя столетие: от идеи Забел Есаян до статуи, увековечивающей её память. В ЕГУ завершился конкурс
Ереванский государственный университет завершил открытый конкурс эскизов памятника известной писательнице, публицисту и общественному деятелю Забел Есаян. На основе победившего проекта будет создан памятник, который планируется установить во дворе центрального корпуса университета. Эта инициатива переосмысливает идею об объединении сторонников университета, высказанную писательницей ещё в 1930 году.
Մրցույթի արդյունքներն ամփոփել է ԵՊՀ ռեկտորի հրամանով ձևավորված հանձնաժողովը, որը գնահատել է ներկայացված նախագծերի գեղարվեստական և ճարտարապետական լուծումները, ինչպես նաև դրանց իրականացման հնարավորությունը։
Քննարկմանը մասնակցել և իր տեսակետն է ներկայացրել նաև Զապել Եսայանի թոռը՝ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի էկոլոգիական մշտադիտարկման խմբի ղեկավար Ալեքսանդր Եսայանը։ Նրա մասնակցությունը նախաձեռնությանը հաղորդել է առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն՝ հնարավորություն ստեղծելով գրողի հիշատակի հավերժացման հարցը դիտարկելու նաև ընտանիքի և սերունդների հիշողության տեսանկյունից։
Հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթի հաղթող է ճանաչվել Մհեր Ավագյանի ներկայացրած էսքիզը։ Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են համապատասխանաբար Ալեքսան Բաբայանի և Նունե Թումանյանի ներկայացրած աշխատանքները։
Մի նամակ, որը նոր իմաստ ստացավ գրեթե մեկ դար անց
Զապել Եսայանի արձանի ստեղծման նախաձեռնությունն ունի ուշագրավ նախապատմություն։
1930 թվականի հուլիսի 26-ին գրող և հրապարակախոս Արշակ Չոպանյանին ուղղված նամակում Զապել Եսայանն առաջարկել էր ստեղծել «Հայաստանի (կամ Երևանի) պետական համալսարանի բարեկամներ» ընկերակցություն։
Տասնամյակներ անց Երևանի պետական համալսարանն ԱՄՆ-ում հիմնադրել է «Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամը՝ համալսարանի շուրջ համախմբելու նրա շրջանավարտներին, բարերարներին և աջակիցներին, ստեղծելու կրթության ու գիտության զարգացման նոր հնարավորություններ։
Հիմնադրամի ստեղծումից որոշ ժամանակ անց Զապել Եսայանի նամակագրության ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նրա՝ դեռևս 1930 թվականին ներկայացրած առաջարկը։
Զապել Եսայանի առաջարկի և հիմնադրամի գործունեության միջև այս կապը համալսարանի համար դարձել է խորհրդանշական՝ ցույց տալով, որ գրողի՝ շուրջ մեկ դար առաջ արտահայտած գաղափարը շարունակություն է ստացել մեր օրերում։
ԵՊՀ-ն ստեղծել է նաև Զապել Եսայանի անվան հուշամեդալ, որը շնորհվում է այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նպաստում են «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի առաքելության իրականացմանը։
Հիշատակը՝ համալսարանական միջավայրում
Զապել Եսայանի արձանի տեղադրման առաջարկը ներկայացրել է «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը։ Նախատեսվում է, որ արձանի ստեղծման ֆինանսավորումը կստանձնի հիմնադրամի անդամ, «Նազերյան» ընկերության նախագահ Վարդան Նազերյանը։
Արձանը նախատեսվում է տեղադրել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում՝ համալսարանական առօրյայի և հանրային միջավայրի մաս դարձնելով հայ մտավորականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի կերպարը։
Նախաձեռնությունը հնարավորություն է նաև նոր սերնդին ներկայացնելու Զապել Եսայանի գրական ժառանգությունը, նրա հասարակական գործունեությունն ու կրթության և մտավորական համագործակցության վերաբերյալ պատկերացումները։
Գրեթե մեկ դար առաջ Զապել Եսայանն առաջարկում էր համալսարանի շուրջ ձևավորել բարեկամների ընկերակցություն։ Այսօր նրա անունը կրող հուշամեդալն արդեն խորհրդանշում է այդ գաղափարի շարունակությունը, իսկ ապագա արձանը համալսարանական միջավայրում կդառնա նրա թողած ժառանգության ևս մեկ տեսանելի վկայություն։



