Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի ԳՀ լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի ԳՀ լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Երբ ռազմավարությունը հանդիպում է իրականությանը. ԵՊՀ-ում քննարկվել են ռազմավարական կառավարման մարտահրավերներն ու լուծումները
Նոյեմբեր 27, 2026 | 15:14
Գործընկերներ
Հետազոտություն

Երբ ռազմավարությունը հանդիպում է իրականությանը. ԵՊՀ-ում քննարկվել են ռազմավարական կառավարման մարտահրավերներն ու լուծումները

Ինչո՞ւ են նույնիսկ լավ մշակված ռազմավարությունները երբեմն դժվարությամբ վերածվում իրական արդյունքների, ինչպե՞ս համախմբել աշխատակիցներին ընդհանուր նպատակների շուրջ, և ի՞նչ դեր կարող են ունենալ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն այս գործընթացում։ ԵՊՀ-ում կրթության, բիզնեսի, խորհրդատվության, տեխնոլոգիաների և քաղաքացիական հասարակության ոլորտների ներկայացուցիչները քննարկել են ռազմավարության իրագործման մարտահրավերներն ու դրանց հաղթահարման գործնական ուղիները։

«Երբ ռազմավարությունը հանդիպում է իրականությանը» խորագրով միջոցառումը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի, Ռազմավարության մասնագետների միջազգային ասոցիացիայի (International Association for Strategy Professionals-IASP) հայաստանյան գրասենյակի և «Spark.work» ընկերության համագործակցությամբ։

Նախաձեռնության նպատակն էր նպաստել Հայաստանում ռազմավարական մտածողության և կառավարման մշակույթի զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և տարբեր ոլորտներում ռազմավարության արդյունավետ իրագործման մեխանիզմների բացահայտմանը։

«Ռազմավարության իրագործում. մարտահրավերներ, լավագույն փորձ և լուծումներ» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը, «Grow Edutainment» ընկերության համահիմնադիր և տնօրեն Անուշ Մանուչարյանը, Արևելյան Եվրոպայի քաղաքացիական կրթության ցանցի ներկայացուցիչ Նատալյա Հարությունյանը, «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ի բաժնետեր Նաիրա Դերձյանը և «Spark.work»-ի գլխավոր տնօրեն, ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը։ Քննարկումը վարում էր IASP-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Մարիա Հովումյանը։

Ռազմավարական կառավարումը՝ ԵՊՀ զարգացման հիմքում

Ռազմավարության մշակման և իրագործման առանձնահատկություններին անդրադառնալով՝ ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը ներկայացրեց համալսարանում վերջին տարիներին կատարվող աշխատանքները՝ ընդգծելով փաստաթղթային ռազմավարությունից դեպի ռազմավարական կառավարման համակարգ անցման կարևորությունը։

ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագրից բխող գործողությունների մատրիցայում ամրագրված են կատարողականի առանցքային ցուցանիշները (KPI), գործողությունների իրականացման ժամկետներն ու պատասխանատուները։ Ռազմավարական առաջնահերթություններն արտացոլվում են նաև ռեկտորի գործունեության և համալսարանի ստորաբաժանումների տարեկան գործողությունների պլաններում՝ սահմանված ելակետային ու թիրախային ցուցանիշներով։

Համակարգը ներառում է գնահատման և կիսամյակային մշտադիտարկման մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս հետևելու ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքին և բացահայտելու կատարելագործման անհրաժեշտություն ունեցող ուղղությունները։

Աստղիկ Մնացականյանն անդրադարձավ նաև համալսարանի մասշտաբով պայմանավորված կառավարչական առանձնահատկություններին։ Ակադեմիական և վարչական ստորաբաժանումների գործունեության տարբեր բնույթը, ակադեմիական ինքնավարությունը, մարդկային, ֆինանսական ու ժամանակային ռեսուրսների կառավարումը ներքին հաղորդակցության և համագործակցության արդյունավետ մեխանիզմներ են պահանջում։

Այս համատեքստում նա կարևորեց մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացումը, տվյալների կառավարման միասնական համակարգի ձևավորումը, ինչպես նաև իրականացված գործողությունների և դրանց արդյունքում արձանագրված փոփոխությունների հստակ տարանջատումը։ Ռազմավարության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն կատարված աշխատանքով, այլև ձեռք բերված արդյունքներով։

Ռազմավարության իրագործումը. տարբեր ոլորտներ, ընդհանուր մարտահրավերներ

Պանելային քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց կազմակերպությունների փորձը՝ անդրադառնալով ռազմավարական կառավարման առանցքային խնդիրներին։

Նաիրա Դերձյանը ռազմավարական կառավարումը դիտարկեց որպես շարունակական գործընթաց՝ կարևորելով կազմակերպության ռազմավարական նպատակների փոխկապակցումը ստորաբաժանումների և առանձին աշխատակիցների նպատակների հետ։ Նրա դիտարկմամբ՝ կառավարման հիմնական մարտահրավերներից է ընթացիկ և հրատապ խնդիրներով պայմանավորված ռազմավարական առաջնահերթությունների հետին պլան մղվելը։ Այս խնդրի հաղթահարման համար կարևորվեցին հնարավոր ռիսկերի նախնական գնահատումն ու նախաձեռնողական կառավարման մշակույթի ձևավորումը։

Անուշ Մանուչարյանը, անդրադառնալով մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական մշակույթի ոլորտներում իր մասնագիտական փորձին, ընդգծեց ռազմավարական պլանավորման մասնակցային բնույթի և շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։ Նա կարևորեց նաև ղեկավարների հետևողական ներգրավվածությունը փոփոխությունների կառավարման գործընթացում՝ նշելով, որ փոփոխությունների կատարման պատրաստակամությունը պետք է արտահայտվի ոչ միայն որոշումներում, այլև գործելակերպում։

Նատալյա Հարությունյանը ներկայացրեց ինը երկրի շուրջ 120 անդամի միավորող Արևելյան Եվրոպայի քաղաքացիական կրթության ցանցի փորձը։ Հասարակական, քաղաքական և ինստիտուցիոնալ տարբեր միջավայրերում գործող մասնագետների ու կազմակերպությունների ընդհանուր տեսլականի ձևավորումը, նրա դիտարկմամբ, պահանջում է մասնակցային պլանավորում, ճկունություն և փոփոխվող իրավիճակներին արագ հարմարվելու կարողություն։

Արմեն Քոչարյանը ռազմավարության իրագործման կարևոր նախապայմաններից առանձնացրեց անհրաժեշտ տվյալների հասանելիությունը, չափելիության ապահովումը և կազմակերպության աճին համընթաց կառավարման համակարգերի զարգացումը։ Նա անդրադարձավ այն դեպքերին, երբ ռազմավարական նպատակներն ու կատարողականի ցուցանիշները սահմանված են, սակայն դրանց գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և կառավարման մեխանիզմները դեռևս ձևավորված չեն։

Մասնակցային կառավարում և փոփոխությունների մշակույթ

Բանախոսների և ներկաների ակտիվ քննարկման արդյունքում առանձնացվեցին ռազմավարության իրագործումը դժվարացնող մի շարք գործոններ՝ փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը, կառավարչական մտածելակերպի կարծրատիպերը, հաղորդակցության բացերը, ռեսուրսների սահմանափակությունը և ռազմավարական կառավարման մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։

Որպես հնարավոր լուծումներ՝ կարևորվեցին աշխատակիցների ներգրավումը ռազմավարության մշակման փուլից սկսած, ընդհանուր նպատակների նկատմամբ պատասխանատվության և պատկանելության զգացման ձևավորումը, ղեկավարների շարունակական կրթությունը, ինչպես նաև որոշումների կայացման, իրագործման և վերահսկողության գործառույթների հստակ տարանջատումը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ճգնաժամային իրավիճակներում ռազմավարական կառավարմանը՝ ընդգծելով ռիսկերի գնահատման, այլընտրանքային սցենարների մշակման և ռազմավարական առաջնահերթությունների ճկուն վերանայման կարևորությունը։

Արհեստական բանականությունը՝ ռազմավարական կառավարման նոր հնարավորությունների աղբյուր

Միջոցառման գործնական հատվածում Արմեն Քոչարյանը ներկայացրեց «Spark.work» թվային հարթակը, որը մեկ միասնական միջավայրում համադրում է ռազմավարության, կատարողականի, մարդկային ռեսուրսների և տվյալների կառավարումը։

Հարթակի հիմնական գաղափարը կազմակերպության ռազմավարական նպատակների և աշխատակիցների ամենօրյա գործունեության միջև անմիջական կապի ապահովումն է։ Համակարգը հնարավորություն է տալիս մշտադիտարկելու նպատակների իրականացման ընթացքը, գնահատելու կատարողականի ցուցանիշները, կառավարելու աշխատակիցների անհատական զարգացման պլանները և կազմակերպական գիտելիքները։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հարթակում արհեստական բանականության կիրառմանը։ Ներկայացվեց 21 մասնագիտացված AI գործակալից բաղկացած համակարգ, որն ընդգրկում է կառավարման վեց ուղղություն՝ ռազմավարությունից և աշխատակիցների մասնագիտական զարգացումից մինչև ներքին հաղորդակցություն և մարդկային ռեսուրսների կառավարման այլ գործընթացներ։

Գործակալները նախատեսված են տվյալների վերլուծության, ռազմավարական նպատակներից շեղումների հայտնաբերման, հնարավոր ռիսկերի մասին իրազեկման և համապատասխան առաջարկությունների մշակման համար։

Միաժամանակ ընդգծվեց, որ արհեստական բանականության կիրառումը չի բացառում մարդու վերահսկողությունն ու պատասխանատվությունը։ Տեխնոլոգիաները կարող են արագացնել վերլուծական աշխատանքը և ավտոմատացնել կրկնվող գործընթացները, սակայն ռազմավարական ընտրության և վերջնական որոշումների կայացման հարցում մարդու դերակատարումը մնում է առանցքային։

Հարցուպատասխանի ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև տվյալների անվտանգության ու գաղտնիության ապահովմանը, թվային համակարգերի ինտեգրմանը, կառավարման տարբեր մոդելներում հարթակի կիրառելիությանը և պետական ու մասնավոր հատվածներում դրա ներդրման առանձնահատկություններին։

Միջոցառումը դարձավ տարբեր ոլորտների մասնագետների միջև փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության հարթակ՝ հնարավորություն տալով ռազմավարական կառավարումը դիտարկելու ինչպես ինստիտուցիոնալ զարգացման և կազմակերպական մշակույթի, այնպես էլ տեխնոլոգիական նորարարությունների տեսանկյունից։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ պատմության թանգարանում բացվեց 1970–1980-ականների մտավոր ազատականացմանը նվիրված ցուցադրություն

    27.11.2026

    Երբ ռազմավարությունը հանդիպում է իրականությանը. ԵՊՀ-ում քննարկվել են ռազմավարական կառավարման մարտահրավերներն ու լուծումները

    27.11.2026

    Ո՞ւմ համար է Երևանը․ հետիոտնային հասանելիությունը՝ որպես քաղաքային հավասարության հարց

    27.11.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Բուխարեստում կանցկացվի ֆրանսիախոս գիտական հետազոտությունների 5-րդ սիմպոզիումը

    11.25.2026 - 11.26.2026

    «Էրազմուս+» համագործակցություն Վուպպերտալի համալսարանի հետ, Գերմանիա

    11.25.2026 - 12.08.2026

    «Էրազմուս+» համագործակցություն Վուպպերտալի համալսարանի հետ, Գերմանիա

    11.25.2026 - 12.08.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am