Октября 26, 2026 | 10:58
Инфраструктура
Известны члены Совета попечителей, избранные из числа преподавательского состава: состоялось внеочередное заседание Ученого совета ЕГУ
В рамках внеочередного заседания Ученого совета Ереванского государственного университета за 2026-2027 учебный год состоялись выборы членов Совета попечителей, выдвинутых структурными подразделениями.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց 2026-2027 ուստարվա առաջին արտահերթ նիստի օրակարգային՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրված անդամների ընտրության հարցը:
Օրակարգի հաստատումից հետո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԳԽ անդամներին ներկայացրեց համալսարանի ստորաբաժանումների գիտական խորհուրդների կողմից առաջադրված անդամների թեկնածուներին․
| ||
ՖԱԿՈՒԼՏԵՏ | ԱՄԲԻՈՆ | ԹԵԿՆԱԾՈՒ |
Սոցիոլոգիայի ֆակուլտետ | Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն | Ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Արթուր Աթանեսյան |
Արևելագիտության ֆակուլտետ | Արաբագիտության ամբիոն | Ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Հայկ Քոչարյան |
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ | Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոն | Ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Տիգրան Սիմյան |
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ | Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոն | Ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Պետրոս Պետրոսյան |
Կենսաբանության ֆակուլտետ | Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն | Ամբիոնի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Աննա Փոլադյան |
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ | Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոն | Ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Խաչատրյան |
Պատմության ֆակուլտետ | Հայոց պատմության ամբիոն | Ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ., խորհրդի ներկայիս անդամ Քրիստինե Յախշյան |
Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն | Ֆ.մ.գ.թ., դոցենտ Արմեն Կոստանյան | |
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ | Անձի հոգեբանության ամբիոն | Ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյան |
Համաձայն ԵՊՀ կանոնադրության և աշխատակարգի պահանջների՝ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով հետևյալ կազմով՝ Արմեն Թադևոսյան, Ժակ Մանուկյան և Հայկ Մնացականյան: Հետայդու տեղի ունեցավ ԵՊՀ գիտական խորհրդի փակ գաղտնի քվեարկություն: Ըստ այդմ՝ պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամներ ընտրվեցին առավելագույն կողմ քվեներ ստացած թեկնածուները.
Խաչատուր Խաչատրյան |
Նարինե Խաչատրյան |
Աննա Փոլադյան |
Հայկ Քոչարյան |
Քրիստինե Յախշյան |