Ноября 05, 2026 | 16:08
Наука
Образование
Международное сотрудничество
Наука и образование - мост между Арменией и Кипром. Новые возможности для ЕГУ
В Ереванском государственном университете состоялась встреча с делегацией во главе с министром образования, спорта и молодежи Кипрской Республики Афиной Михаилиду. На встрече обсуждались возможности совместных исследований, академического обмена студентами и преподавателями, а также создание центра или кафедры арменоведения в Кипрском университете.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով համալսարանի կրթական և հետազոտական ներուժը։ Անդրադառնալով ԵՊՀ-ում գործարկված գերհամակարգչին՝ ռեկտորը նշեց, որ այն լայն հնարավորություններ է ստեղծում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում տարածաշրջանային և միջազգային հետազոտական նախագծեր իրականացնելու համար։ Բացի դրանից՝ օտարալեզու (անգլերեն) կրթական ծրագրերի իրականացումը համալսարանում էապես դյուրացնում է օտարերկրյա ուսանողների ընդունելությունն ու միջազգայնացման գործընթացը։
Հանդիպմանը քննարկվեցին նաև հայագիտության և հունագիտության զարգացման հնարավորությունները։ Ներկայացվեց ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի գործունեությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Կիպրոսի համալսարանում հայագիտական կենտրոն կամ ամբիոն հիմնելու հնարավորությանը։
Ռեկտորը բարձր գնահատեց Կիպրոսի կառավարության աջակցությունը հայկական կրթօջախներին և հայոց լեզվի պահպանմանն ուղղված ջանքերը։
Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուն ընդգծեց. «Մեր երկրներն ունեն սերտ կապեր և շատ լավ հարաբերություններ: Մենք պատրաստակամ ենք բարձրագույն կրթության ոլորտը դարձնելու համագործակցության հիմնական ուղղություններից մեկը»:
Կողմերը քննարկեցին «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակումներն ընդլայնելու հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց նաև ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի, սոցիոլոգիայի, իրավագիտության, դեղագործության և արհեստական բանականության ոլորտներում համատեղ հետազոտություններ կատարելու հեռանկարներին։ Կիպրական կողմն առաջարկեց եվրոպական ֆինանսավորում ստացող Կիպրոսի հինգ հետազոտական գերազանցության կենտրոնների հետ կազմակերպել համատեղ սեմինարներ, փոխադարձ այցեր և իրականացնել հետազոտական նախագծեր։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հաստատելու անմիջական միջբուհական կապեր և պայմանավորվեցին նախապատրաստել ԵՊՀ պատվիրակության աշխատանքային այցը Կիպրոս։










