Ноября 12, 2026 | 10:30
Наука
Исследовательская работа
Международное сотрудничество
Развитие микроквалификаций в Армении и Грузии — в центре внимания итоговой конференции проекта «Micro-GEAR»
В Грузинском техническом университете (Georgian Technical University) состоялась итоговая конференция на тему «Микроквалификации в системах высшего образования Армении и Грузии» в рамках проекта «Micro-GEAR», финансируемого Европейским союзом. Участники подвели итоги проекта и обсудили перспективы внедрения и дальнейшего развития микроквалификаций в обеих странах.
Համաժողովին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և եվրոպական երկրների կրթության ոլորտի պետական կառավարման մարմինների, որակի ապահովման և հավատարմագրման կառույցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային փորձագիտական կազմակերպությունների և կրթական ծառայություններ մատուցողների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն էր ամփոփել նախագծի շրջանակում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ներկայացնել միկրոորակավորումների ներդրման ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի արձանագրած առաջընթացը, ինչպես նաև խթանել դրանց զարգացումը, ճանաչումն ու կիրառումը ազգային կրթական համակարգերում:
Համաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Հայաստանում միկրոորակավորումների ներդրման օրենսդրական ու կարգավորող հիմքերը, Հայաստանի և Վրաստանի ազգային որակավորումների շրջանակում դրանց ներառման հարցերը, ինչպես նաև Եվրոպական միության և միջազգային փորձը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել միկրոորակավորումների որակի ապահովման մեխանիզմներին, թվային հավաստագրմանը և կրթական արդյունքների ճանաչմանը: Քննարկվել են նաև միկրոորակավորումների միջոցով կրթության ճկունությունն ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխանությունը բարձրացնելու հնարավորությունները:
Հայաստանի և Վրաստանի գործընկերների մասնակցությամբ անցկացվել են երկու պանելային քննարկումներ: Դրանց ընթացքում գնահատվել է նախագծի ազդեցությունը երկու երկրներում միկրոորակավորումների զարգացման գործընթացի վրա, քննարկվել են հետագա համագործակցության, քաղաքականության կատարելագործման և ձեռք բերված արդյունքների կայունության ապահովման հնարավորությունները:
Միջոցառման շրջանակում միկրոորակավորումների առաջին շրջանավարտներին հանձնվել են հավաստագրեր՝ ներկայացնելով նախագծով իրականացված կրթական փորձարկումների գործնական արդյունքները:
Համաժողովին փորձագիտական ներդրում են ունեցել Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի գործընկեր կազմակերպությունների ու համալսարանների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի ազգային կառույցների պատասխանատուները:
Համաժողովը հարթակ է դարձել ազգային և միջազգային գործընկերների միջև երկխոսության ամրապնդման ու Հայաստանում և Վրաստանում միկրոորակավորումների հետագա ինստիտուցիոնալ զարգացման հեռանկարների քննարկման համար:
«Micro-GEAR» նախագծի մասին
«Micro-GEAR» նախագիծն աջակցում է Հարավային Կովկասի բարձրագույն կրթության համակարգում կառուցվածքային բարեփոխումներին՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հայաստանին և Վրաստանին:
Նախագծի նպատակն է խթանել միկրոորակավորումների լայն տարածումը՝ որպես բարձրագույն կրթության արդիականությունը, որակն ու ճկունությունը բարձրացնելու, ողջ կյանքի ընթացքում ուսումնառությունը զարգացնելու և զբաղվածության հնարավորություններն ընդլայնելու արդյունավետ գործիք:
Նախագիծն իրականացվում է Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկերների համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: