Ноября 18, 2026 | 14:19
Международное сотрудничество
В ЕГУ состоялась встреча с послом Финляндии на Южном Кавказе Кирсти Наринен, во время которой обсуждались реформы в сфере образования и международное сотрудничество
В центре внимания встречи ректора ЕГУ Оганнеса Оганнисяна и регионального посла Финляндии на Южном Кавказе Кирсти Наринен были вопросы расширения сотрудничества, развития академической среды и углубления связей с финскими учебными заведениями. В рамках встречи стороны обсудили возможности армяно-финского сотрудничества в сфере образования.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով հայ-ֆիննական գիտակրթական համագործակցության նշանակությունը, անդրադարձավ համալսարանի գործունեությանը, միջազգային համագործակցությանն ու ակադեմիական առաջընթացին: Ռեկտորը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց համալսարանի որդեգրած կրթական քաղաքականությունն ու արձանագրած նշանակալի հաջողությունները, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները:
Միջազգային ակադեմիական կապերի, ակադեմիական շարժունության տեսանկյունից ներկայացվեց ԵՊՀ ակտիվ ներգրավվածությունը «Էրազմուս+» ավելի քան 100 ծրագրերում (հիմնականում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Լեհաստանի համալսարանների հետ), իսկ Սկանդինավյան երկրների՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Նորվեգիայի հետ կապերը դեռևս թույլ են և ընդլայնման կարիք ունեն։ Շվեդական SIDA զարգացման գործակալության աջակցությամբ անցյալ տարի հաջողությամբ մեկնարկել է շվեդերենի դասավանդումը: Հաջորդ նպատակակետը ֆիններենի ներդրումն է ուսումնական ծրագրերում:
Հ. Հովհաննիսյանը նշեց նաև, որ 2027 թվականին նախատեսված ՀՀ Կառավարության կրթական լայնածավալ բարեփոխումների համատեքստում դիտարկվում է Ֆինլանդիայի հաջող փորձի ուսումնասիրությունը ևս:
Դեսպան Քիրստի Նարինենը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող զարգացումները՝ նշելով, որ դրանք իրեն առանձնահատուկ ուրախություն են պարգևում տարածաշրջանային այլ երկրներում նկատվող ժողովրդավարական նահանջի ֆոնին։
Որպես երկկողմ հարաբերությունների գործնական վկայություն՝ դեսպանը հիշատակեց նաև COP17 համաժողովի շրջանակում Ֆինլանդիայի բնապահպանության նախարարի արդյունավետ այցը Հայաստան, որն ուղեկցվել է ոչ միայն պաշտոնական արարողակարգով, այլև տեղական միջավայրի ու մշակույթի անմիջական բացահայտմամբ։
Հանդիպման ավարտին Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենը պատրաստակամություն հայտնեց հաջորդ այցի շրջանակում բանախոսություն ներկայացնելու ԵՊՀ ուսանողների համար: