Июня 06, 2025 | 12:00
Образование
Студенческий
Студенческая жизнь
Подведение итогов полугодовой деятельности: состоялось расширенное заседание СНО ЕГУ
В зале заседаний Учёного совета ЕГУ состоялось расширенное заседание Студенческого научного общества (СНО), повестка дня которого включала подведение итогов работы за семестр, в том числе представление рейтинговых показателей подразделений по результатам выполнения программ деятельности последнего семестра. В рамках заседания были представлены успехи структуры, а также награждены лучшие члены СНО, проявившие активность в течение семестра.

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը ներկայացրեց 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակում կառույցի իրականացրած ծրագրերը, հիմնական գործունեությունը, գիտակրթական, կազմակերպչական և այլ ուղղություններով կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ կիսամյակը եղել է բովանդակալից, նախաձեռնություններով հագեցած և զարգացման նոր հնարավորություններով լի։
Անդրադառնալով ՈՒԳԸ զարգացման տեսլականին ու ռազմավարական նպատակներին՝ նա շեշտեց, որ առաջիկայում նախատեսվող միջոցառումների դերն ու նշանակությունը ոչ միայն կառույցի, այլև համալսարանի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն։
«Ակտիվությունը, որը ցուցաբերում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, վկայում է կառույցի անդամների նվիրվածության մասին։ Վստահ ու լիահույս եմ, որ այս ակտիվությունը հաջորդ ուսումնական տարում կրկնապատկվելու է, և իրականացվելիք աննախադեպ միջոցառումները նոր որակ են հաղորդելու համալսարանական կյանքին»,- իր խոսքում ասաց Ս. Բաղումյանը։
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը, խոսելով Ուսանողական գիտական ընկերության դերի և ձեռքբերումների մասին, նշեց. «Կառույցը վաղուց գերազանցել է ինքն իրեն, սակայն շարունակում է զարգանալ ու նոր ձևաչափերով ներկայանալ։ Բազմիցս ընդգծելով ՈՒԳԸ-ի իրականացրած ծրագրերի կարևորությունը՝ այսօր ևս պետք է առանձնացնեմ այն կամավորական նվիրվածությունը, որի վրա հիմնված է կառույցի գործունեությունը։ Դա խոսում է այն մասին, որ մեր համալսարանի ուսանողական կառույցի ապագան վստահված է ոչ միայն բանիմաց, այլև պատասխանատու ուսանողների»։
Նիստին հայտարարվեցին ՈՒԳԸ լավագույն անդամների անունները, և կայացավ պարգևատրման արարողություն։ Շնորհակալագրեր տրվեցին ԵՊՀ ՈՒԳԸ լավագույն ճանաչված անդամներին, պատվոգրեր՝ ակտիվ և գերազանց գործունեություն ծավալած ֆակուլտետներին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Փիլիսոփայության և հոգեբանության, ինչպես նաև Իրավագիտության ֆակուլտետներին։ Ընտրվել էին նրանք, ովքեր կիսամյակի ընթացքում ցուցաբերել էին նախաձեռնողականություն, մասնակցել միջոցառումների կազմակերպմանը և իրականացրել տարաբնույթ նախագծեր։