Июнь 20, 2025 | 15:21
Наука
Образование
Исследовательская работа
Кафедра иранистики ЕГУ — уникальная научная платформа для исчезающих языков
Кафедра иранистики факультета востоковедения Ереванского государственного университета постоянно уделяет внимание тем языкам региона, которые зачастую остаются вне государственной политики и находятся на грани забвения. В рамках гранта, предоставленного Комитетом по высшему образованию и науке Министерства образования, науки, культуры и спорта Республики Армения, в ЕГУ прошел научный семинар на тему «Исчезающие языки в Азербайджане: начало нового этапа государственной языковой политики (с 2021 года)».

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, մասնագիտական տիրույթում ընդգծելով թեմայի կարևորությունը, նշեց, որ ամբիոնի հետազոտողներն ուսումնասիրում են ոչ միայն պարսկերենը, այլև իրանական ճյուղին պատկանող, սակայն պետականություն չունեցող մի շարք լեզուներ, որոնք պատկանում են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին։ Դրանք են՝ քրդերենը կուրմանջի բարբառը, թալիշերենը և կովկասյան պարսկերենը, որն առավել հայտնի է որպես թաթերեն։

«Իրանագիտության ամբիոնը ԵՊՀ-ում բացառիկ գիտակրթական կենտրոն է, որտեղ գիտական մեթոդաբանությամբ դասավանդվում և ուսումնասիրվում են այս լեզուները։ Մեր գիտական ծրագիրը, որն այժմ առաջին փուլում է, նպատակ ունի տեսականորեն բացահայտելու այն համակարգային խոչընդոտները, որոնք լեզուները դարձնում են փաստացի վտանգված»,- նշեց Վ. Ոսկանյանը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում կատարված հետազոտության առաջին արդյունքները։ Բանախոսները զեկուցումներում անդրադարձան քրդերենի, թալիշերենի և թաթերենի վիճակին, նշված լեզուների գոյության իրավունքը մերժող Ադրբեջանի պետական քաղաքականությանը, այդ ժողովուրդների ինքնության վրա լեզվական արգելքի ունեցած ազդեցությանը, դասագրքերի բովանդակային վերլուծությանը և հարակից այլ հարցերի։
Վ․ Ոսկանյանի խոսքով՝ վերոնշյալ լեզուներով խոսող համայնքներն իրենք են գնահատում ԵՊՀ-ի դերակատարությունը. «Շատ քաջալերանքի խոսքեր ենք ստացել հատկապես քրդերից՝ կապված մեր երկու հրատարակած դասագրքերի, ինչպես նաև քրդերենի դասավանդման հետ։ Թալիշների կողմից՝ հիացմունք, քանի որ աշխարհում միակ թալիշերեն բուհական գիրքը լույս է տեսել հենց ԵՊՀ-ում։ Իսկ թաթերենի առումով մեր գիտական ուսումնասիրությունները վերջերս ամփոփվեցին Իրանագիտության ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Արտյոմ Տոնոյանի և իմ համահեղինակած հոդվածում, որտեղ ներկայացվել է թաթերենի ուսումնասիրման ամբողջ պատմությունը և լեզվաբանական փաստագրման առանձնահատկությունները»։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնը այսօր միակ ակադեմիական կառույցներից է, որը գիտականորեն է անդրադառնում այս ժողովուրդների լեզվական իրավունքներին և վտանգված լեզուների պահպանությանը։
«Մինչ Ադրբեջանի ներսում նման նախաձեռնությունները հաճախ արժանանում են քամահրական վերաբերմունքի, Հայաստանում այդ լեզուները վերածվում են գիտական հետազոտության ու ճանաչման առարկայի»,- հավելեց Վարդան Ոսկանյանը: