Сентября 08, 2025 | 09:25
Наука
Образование
Выпускники
Приоритеты управления природными ресурсами
Недропользование выдвигает на первый план вопросы использования природных ресурсов, эффективного управления ими и ряд других вопросов. В рамках панельных дискуссий секции «Физический мир» Форума выпускников ЕГУ модератор секции, заместитель директора Центра гидрометеорологии и мониторинга Министерства окружающей среды Республики Армения Гаяне Шахназарян, пригласила гостей высказаться о приоритетах, проблемах и вызовах управления природными ресурсами.

ԵՊՀ շրջանավարտների ֆորումի թեմատիկ պանելային քննարկումների «Ֆիզիկական աշխարհ» սեկցիայի բանախոսներն էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը:

Բնական ռեսուրսները՝ Աստծո պարգև, բնական ռեսուրսները՝ Աստծո պատիժ
ԶՊՄԿ տնօրենը ներկայացրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտեցումները բնական ռեսուրսների խելամիտ և հիմնավորված շահագործման, կայուն կառավարման ուղղությամբ, այդ նպատակով կիրառվող նոր տեխնոլոգիաները (կորուստներից խուսափելու, արդյունավետությունը բարձրացնելու), միջազգային լավագույն փորձի կիրառմանն առնչվող և այլ հարցեր:
Սևակ Բալոյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ ասել է բնական ռեսուրսների ռացիոնալ (նպատակային) շահագործում: Նա նկատեց, որ ռեսուրսների ռացիոնալ շահագործում ասելով՝ շատերը հասկանում են օգտակար հանածոների քիչ արդյունահանում: Մինչդեռ այն բնական պաշարների արդյունավետ օգտագործումն է և հիմնավորված դիվերսիֆիկացիան, այն է՝ ռիսկի կառավարման նպատակով կապիտալի բաշխումը, արտադրության արդյունավետության բարձրացումը և այլն:

Օգտակար հանածոների անխնա շահագործման ցայտուն օրինակ է խաղաղօվկիանոսյան Միկրոնեզիայի մի փոքր կղզու՝ Նաուրուի՝ ֆոսֆորիտների հանքավայրերի բնական պաշարների արդյունահանումը: Նախորդ դարի կեսերից այնտեղ սկսված ֆոսֆորիտի պաշարների արդյունահանումը դարձավ պետության տնտեսության հիմք: Միկրոնեզիայում մեկ շնչին ընկած ՀՆԱ-ն կազմեց 50.000 ԱՄՆ դոլար (70-ականների փոխարժեքով, այսօր դա շատ ավելի մեծ թիվ է կազմում)՝ աշխարհում դառնալով 2-րդը Սաուդիան Արաբիայից հետո: Ֆոսֆորիտների շուկայական բարձր գներով պայմանավորված՝ շահագործումն ինտենսիվացավ՝ 70-ականների վերջին հասնելով առավելագույնին․ բոլորը հարստացան: Իսկ երբ դրան հաջորդեց պահանջարկի կտրուկ անկումը, պետությունը փաստի առջև կանգնեց: Տնտեսության քայքայմանը զուգահեռ երկրում տիրեց համատարած աղքատություն, առաջացավ քաղաքական ծանր ճգնաժամ: Այդ ամենի հետևանքով պետությունն առ այսօր ոտքի չի կանգնում և գոյատևում է օտարերկրյա մարդասիրական օգնությունների միջոցով:
Մեկ այլ՝ Աստծո պարգևի օրինակ է Նորվեգիան, որն ունի նավթի, գազի հարուստ պաշարներ և խոշոր արդյունահանողներից է:
Ռիսկերի կառավարում, կապիտալի բաշխում, սնանկացումից ապահովագրվելու ռազմավարություն, համապատասխան մենեջմենթ՝ թողարկվող արտադրանքի տեսականու ընդլայնում և շուկայի բազմազանության ճանապարհով արտադրության արդյունավետության բարձրացում․ ահա Նորվեգիայի հաջողության բանալին: Նավթի, գազի պաշարների շահագործումից առաջացած եկամուտներից նորվեգացիները ստեղծել են կենսաթոշակային ֆոնդ, որի արժեքը 2 տրիլիոն դոլար է, և իրենք աշխարհի բոլոր խոշոր ընկերություններում մասնաբաժին ունեն:

Մեկ այլ հետաքրքիր օրինակ է Սաուդյան Արաբիան, որը ևս նավթարդյունաբերությունից կախված տնտեսություն ունի (մոտ 40%): Այդ պետությունը, կանխատեսելով հնարավոր վատագույն սցենարները և գնահատելով ապագայի մարտահրավերները, 2020-ին ընդունեց տնտեսության զարգացման նոր տեսլական՝ մինչև 2030 թվականը այդ կախվածությունը փոքրացնելու նպատակով։
«Դա չի նշանակում, որ պիտի նվազեցվի նավթի արդյունահանումը: Նրանք ցանկանում են ակտիվացնել ու մեծացնել տնտեսության այլ ոլորտներ, որպեսզի նավթի մասնաբաժինը քիչ լինի: Սաուդիան Արաբիան այժմ ակտիվ ջանքեր է գործադրում օգտակար (պինդ) հանածոների արդյունահանումը երկրում խթանելու ուղղությամբ»,- նկատեց բանախոսը:
Սևակ Բալոյանը մատնանշեց նաև՝ Սաուդիան Արաբիան, հստակ սահմանելով «խաղի կանոնների» իր մոտեցումները, ընդունել է այնպիսի օրենսդրություն, որը տարընթերցման տեղիք չի տալիս: Սա շատ կարևոր և օրինակելի փաստ է:
Կապանի, Քաջարանի, Մեղրիի խոշորացված համայնքի ամբողջ տնտեսությունը, օրինակ, ևս հիմնված է լեռնային արդյունահանման վրա: Եթե խորհրդային տարիներին կային բազմաթիվ գործարաններ, կար նաև գյուղատնտեսությունը, հիմա դրանք չկան: Ուստի անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, ստեղծել ներդրումային ֆոնդ, հիմք ստեղծել այլ արտադրությունների կազմակերպման, զարգացման համար ևս:
Բնապահպանական առաջնահերթություններ
Աստղիկ Դանիելյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի համակարգողը, անդրադարձավ բնական ռեսուրսների կառավարման ոլորտի հայաստանյան հրատապ առաջնահերթություններին՝ նշելով, որ կայուն և արդյունավետ կառավարումը միայն բնապահպանական օրակարգ չէ: Այն նաև պետության զարգացման, կայուն տնտեսության, առողջ հասարակության հիմքերից է:

Հիմք ընդունելով միջազգային ծրագրերի իրականացման փորձառությունը՝ բանախոսն առանձնացրեց հանդիպած մի շարք համակարգային խոչընդոտներ: Օրինակ՝ խնդիր է վստահելի, որակյալ տվյալների հասանելիությունը, ինչը փաստահենք որոշումներ կայացնելու հնարավորություն կտա: Ոլորտի կառավարման արդյունավետության նվազեցման պատճառներից է շահառու տարբեր օղակների դերերի անհստակությունը, ինչպես նաև այդ օղակների միջև հաղորդակցության պակասը: Առանցքային բացերից Աստղիկ Դանիելյանն առանձնացրեց կարողությունների շարունակական բարելավումը, քանի որ դա այնպիսի ոլորտ է, որ որքան էլ փոփոխությունների ենթարկվի, միևնույնն է, անելիք կա:
Նորարարական ձեռքբերումներից բանախոսը նշեց էկոհամակարգերի կիրառումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում: Մի հանգամանք, որի հաջող և նպատակային իրականացման պարագայում միջոլորտային համալիր կառավարման հնարավորություն կընձեռի:
Կենսառեսուրսների կառավարման առաջնահերթություններ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը ներկայացրեց ոլորտի առաջնահերթությունները:
«Կենսառեսուրսների (և՛ կենդանական, և՛ բուսական) կառավարման ոլորտում գլխավոր մարտահրավերը հանրապետության մասշտաբով համապարփակ տեղեկությունների բազայի բացակայությունն է, մինչդեռ յուրաքանչյուր որոշման հիմքում պետք է ընկած լինեն գիտականորեն փաստարկված տեղեկություններ, հիմնավորված փաստեր: Այդ բացը նախարարությունը լրացնում է ՀՀ ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի հետ սերտ համագործակցության միջոցով: Բացի այդ՝ զգալի են օրենսդրական և համակարգային մի շարք բացթողումներ ևս, որոնց նվազեցման, վերացման ուղղությամբ նախարարությունն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում»,- նշեց նա:

Բանախոսն ընդգծեց, որ անկախության շրջանում Հայաստանում չեն կատարվել բուսական և կենդանական աշխարհի հաշվառման համընդհանուր հետազոտություններ, այլ կատարվել են զուտ տեղային ուսումնասիրություններ գիտական տարբեր ծրագրերի շրջանակներում: Այժմ Գերմանական բանկի տրամադրած դրամաշնորհով նախատեսվում է կատարել բուսական և կենդանական աշխարհի (մասնավորապես լայն կիրառում ունեցող բուսատեսակների), ինչպես նաև արդյունագործական և սիրողական նպատակով օգտագործման կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման հետազոտական աշխատանքներ:
Հետաքրքիր մանրամասները՝ տեսանյութում⤵️
Видео