Сентября 17, 2025 | 15:46
Наука
Образование
Мероприятия
В ЕГУ стартовал трёхдневный семинар «Путешествие с микробами»
Трёхдневный семинар «Путешествие с микробами» стартовал в рамках сотрудничества кафедры биохимии, микробиологии и биотехнологии биологического факультета Ереванского государственного университета и Американского общества микробиологии (ASM). Цель мероприятия — познакомить старшеклассников и студентов с новейшими достижениями в области микробиологии и подчеркнуть важную роль микробов в повседневной жизни.

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն լսելու թեմատիկ դասախոսություններ, այլև մասնակցելու լաբորատոր փորձերին, ձեռք բերելու գործնական հմտություններ և անմիջական շփման մեջ մտնելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ․գ․դ․, դոցենտ, Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության դեսպան Աննա Փոլադյանը, որը նաև աշխատաժողովի կազմակերպիչներից է, նշեց․ «Արդեն երկար տարիներ համագործակցում ենք Ամերիկյան մանրէաբանական ընկերության հետ, որն ունի ավելի քան 32 հազար ներկայացուցիչ։ Ընկերությունը մշտապես աջակցում է այսօրինակ նախաձեռնություններին։ Այս անգամ դիմորդների թիվը մեծ էր․ աշխատաժողովին մասնակցելու համար դիմել էին ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից, սակայն սահմանափակ տեղերի պատճառով ընտրեցինք 30 մասնակիցների։ Սեպտեմբերի 17-ը աշխատաժողովի մեկնարկի համար ընտրվեց խորհրդանշականորեն, քանի որ հենց այսօր նշվում է Մանրէների միջազգային օրը։ Աշխատաժողովի երեք օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լսելու ոչ միայն մեր ֆակուլտետի դասախոսներին, այլև Բելգիայի համալսարանից հրավիրված ճանաչված գիտնական Պիտեր վան Դամին, որի մասնակցությամբ կկազմակերպվի պանելային քննարկում»։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, աշխատաժողովի բանախոս Կարեն Թռչունյանն իր ելույթում ընդգծեց մանրէների կարևոր դերակատարումը մեր կյանքում։

«Շատերը մանրէներին դիտարկում են միայն բացասական տեսանկյունից, այնինչ իրականում դրանց դերը մեր կյանքում հսկայական է։ Հենց դպրոցից պետք է սկսել ձևավորել ճիշտ պատկերացումներ մանրէների մասին։ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս երիտասարդներին տրամադրելու ժամանակակից գիտելիքներ և նպաստում են հասարակության կրթվածության մակարդակի բարձրացմանը։ Եթե չենք գիտակցում մանրէների դերակատարումը, մենք զրկվում ենք դրանց կիրառական հնարավորություններից»,- ասաց նա։
Բացի դասախոսություններից՝ եռօրյա ծրագրի շրջանակում մասնակիցները կունենան նաև գործնական պարապմունքներ․ աշակերտներն ու ուսանողները Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում կկատարեն տարաբնույթ լաբորատոր աշխատանքներ՝ ձեռք բերելով գործնական հմտություններ։ Աշխատաժողովի շրջանակում նրանք կայցելեն նաև ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան, ինչպես նաև
Աշխատաժողովի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր՝ իրենց հետ տանելով թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ։