Сентября 25, 2025 | 14:59
Мероприятия
Культура
Профессор ЕГУ награжден медалью Иоганна Вольфганга фон Гете
В ЕГУ состоялась церемония награждения профессора Самвела Паргевовича Мурадяна орденом Иоганна Вольфганга фон Гёте. Награду профессору вручил ректор университета Оганнес Оганнисян.

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանին շքանշանը շնորհվեց Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի և ղեկավարության որոշման համաձայն: Սամվել Մուրադյանին այս շքանշանին առաջադրել էր Հայաստանի «Գյոթե» ինստիտուտը՝ գիտության ոլորտում ունեցած նշանակալի վաստակի համար:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պրոֆեսոր Ս. Մուրադյանին մաղթեց շարունակական բեղուն գործունեություն: Նա ընդգծեց, որ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի անվան շքանշանը տրվում է յուրաքանչյուր տարի (1955 թվականից սկսած) գերմանական ծագում չունեցող անձանց:
«Հաշվի առնելով գերմանացիների ճշտապահությունն ու բծախնդրությունը՝ կարող ենք պատկերացում կազմել, թե որքան կարևոր է այս շքանշանը: Այն Ձեզ շնորհվեց գիտական, գրական ներդրման համար, որը նպաստում է նաև եվրոպական մշակույթի տարածմանը»,- հավելեց նա:

Ռեկտորն իր ելույթում նշեց, որ «Գյոթե» անվան ինստիտուտը տարիներ շարունակ Հայաստանում կարևոր գործունեություն է ծավալում գերմանական մշակույթի, լեզվի տարածման և միջմշակութային հաղորդակցության գործում: ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է թե՛ «Գյոթե» ինստիտուտի, թե՛ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան և թե՛ գիտակրթական գործունեություն ծավալող գերմանական հիմնադրամների հետ:
Հ. Հովհաննիսյանը փաստեց, որ Հայաստանի կրթական համակարգը դեռևս Խորհրդային միության ժամանակաշրջանից կապված է եղել գերմանական կրթական համակարգին: Այդ ավանդույթը շարունակվում է առ այսօր. «Մեր հայտնի հոգևորականներն ու երևելիները 20-րդ դարասկզբից իրենց կրթությունը ստացել են Գերմանիայում»:
Պրոֆեսոր Ս. Մուրադյանն իր երախտիքի խոսքում նշեց, որ պարգևատրումն անակնկալ էր: Միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ-ին՝ նա ասաց. «Ես համալսարանում ստացել եմ ամեն ինչ, միշտ պարծեցել եմ համալսարանով և ցանկացել եմ ներդրումս ունենալ ի նպաստ համալսարանի թե՛ համալսարանում սովորող սերունդների դաստիարակության, թե՛ Մայր բուհի հեղինակության բարձրացման տեսանկյուններից»,- ասաց պրոֆեսորը՝ խոստանալով շարունակաբար նպաստել համալսարանի հեղինակության բարձրացմանը: