Октября 01, 2025 | 15:47
Международное сотрудничество
Мероприятия
Культура
Выставка картин известного литовского художника М.К. Чюрлёниса в ЕГУ
В ЕГУ открылась временная выставка работ литовского художника, писателя и композитора Микалоюса Константинаса Чюрлёниса, приуроченная к 150-летию со дня рождения выдающегося художника. Выставка организована в рамках сотрудничества с посольством Литовской Республики в Армении.

Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլիոնիսի ստեղծագործությունների մեծ մասը ցուցադրված է Լիտվայի Կաունաս քաղաքի Չյուրլիոնիսի անվան գեղարվեստի թանգարանում։ ԵՊՀ գրադարանում ներկայացվում են նրա ամենահայտնի նկարներից մի քանիսը:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ներկայացնելով լիտվացի արվեստագետին, հիշատակեց, որ նա ծնվել է 1875 թ. և ապրել ընդամենը 36 տարի։
«Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլիոնիսը շատ կարճ կյանք է ունեցել, բայց հասցրել է իր գործերով սահմանել նոր չափանիշներ, նոր տեսլական, նոր ըմբռնում, դարձել լիտվացիների վերածննդի քարոզիչը: Լինելով լիտվացի՝ չի տիրապետել լիտվերենին, բայց իր ստեղծագործություններով ոգեշնչել է մարդկանց՝ ճանաչելու, հասկանալու Լիտվան»,- նշեց Ա. Մարգարովը՝ ընդգծելով, որ Չյուրլիոնիսի տաղանդը բազմաթիվ հանճարների պես դրսևորվել է տարբեր ոլորտներում, եղել է լիտվական սիմֆոնիկ առաջին գործերի հեղինակը, տաղանդավոր է եղել նաև նկարչության մեջ:

Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասն ընդգծեց, որ հայտնի արվեստագետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքն սկսել են տարեսկզբից. «Լիտվացիների համար Չյուրլիոնիսը լավագույն կոմպոզիտորն ու նկարիչն է: ԵՊՀ-ում այս փոքրիկ ցուցադրությունը կազմակերպելը իսկապես հիանալի գաղափար է: Չյուրլիոնիսի 300 նկարներից այստեղ ցուցադրված է մի փոքր մասը։ Ցուցադրվածները, սակայն, լավագույններից են»,- ասաց դեսպանն ու նշեց, որ Չյուրլիոնիսի ստեղծագործությունները ինքը մեկ խոսքով բնութագրում է որպես մոգական:
Ցուցադրության կազմակերպիչ, ԵՊՀ-ում լիտվերենի դասախոս Օլգա Արզումանյանն էլ հավելեց, որ Չյուրլիոնիսի ողջ ստեղծագործության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում փիլիսոփայական թեմատիկան․ մարդը՝ որպես տիեզերքի մասնիկ, մարդու և Բարձրյալի փոխհարաբերությունները. «Այս թեմաներին են նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ, սակայն ամենահայտնիներից են «Կենդանակերպի նշաններ»-ի շարքը, «Աշխարհի ստեղծումը» և «Ռեքս» գործերը:
Օլգա Արզումանյանի դիտարկմամբ՝ այցելուները, դիտելով Չյուրլիոնիսի ստեղծագործությունները, կբացահայտեն համադրումներ հայ հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի արվեստի հետ:
Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 8-ը: