Октября 09, 2025 | 10:53
Наука
Образование
Исследовательская работа
На перекрестке науки. В Дилижане проходит «Ежегодная итоговая конференция-2025»
Научное мероприятие «Ежегодная итоговая научная конференция-2025» проводится в этом году в городе Дилижан Тавушской области Республики Армения. Это важное научное мероприятие, которое проходит с 5 по 10 октября текущего года, объединяет учёных, исследователей и молодых специалистов для представления научных достижений года, укрепления междисциплинарного сотрудничества и содействия созданию новых партнерских связей.

«Ամենամյա ամփոփիչ գիտաժողով»-ն անցկացվում է Երևանի պետական համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի համակազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) աջակցությամբ։
Գիտաժողովի նպատակն է խթանել Հայաստանում գիտության տարբեր ոլորտների զարգացումը և բարձրացնել գիտնականների իրազեկվածության մակարդակը հարակից ոլորտներում կատարվող նորագույն հետազոտությունների վերաբերյալ։ Միաժամանակ, գիտական այս միջոցառման առաջնահերթություններից է նպաստել գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև համագործակցության նոր հարթակների ձևավորմանը և աջակցել Հայաստանում կատարվող գիտական ուսումնասիրությունների միջազգային մրցունակության ամրապնդմանը։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ընդգծելով միջոցառման կարևորությունը, նշեց․ ««Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2025»-ը շատ կարևոր հարթակ է, քանի որ այն ոչ միայն գիտական արդյունքների ներկայացման հնարավորություն է, այլև խթան՝ գիտական համայնքի ներսում համագործակցության, երկխոսության և նոր նախաձեռնությունների համար։ Գիտաժողովին ակտիվորեն մասնակցում են ԵՊՀ բազմաթիվ ներկայացուցիչներ՝ պրոֆեսորադասախոսական կազմից մինչև երիտասարդ գիտնականներ և ուսանողներ։ Սա մեծ հնարավորություն է հատկապես համալսարանականների համար՝ ներգրավվելու գիտական գործընթացում, ծանոթանալու այլ հաստատություններում կատարվող նորագույն հետազոտություններին և, ինչու չէ, համագործակցության հիմքեր ձևավորելու ապագա գիտական նախագծերի համար»։
Ռաֆայել Բարխուդարյանը շեշտեց նաև ակադեմիական հարթակներից դուրս գիտաժողովի անցկացման կարևորությունը, ինչը նպաստում է ոչ ֆորմալ շփմանը, գիտական համայնքի ներկայացուցիչների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը և համագործակցության ամրապնդմանը։
Գիտաժողովին բանավոր զեկուցումներով և պաստառային ներկայացումներով են հանդես գալիս ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շահառուները՝ ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում իրենց գիտական խմբերի կատարած հետազոտությունների ընթացքը և արձանագրած արդյունքները: Գիտաժողովի շրջանակում պաստառային ձևաչափով իրենց հետազոտական նախագծերը ներկայացնելու հնարավորություն ունեն նաև 30 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ։
Այս գիտաժողովը հնարավորություն է տալիս մասնագետներին և տարբեր ոլորտների հետազոտողներին ներգրավվելու խորքային մասնագիտական երկխոսության և գիտական նոր գաղափարների փոխանակման գործընթացում։ Զեկուցումները ներկայացվում են գիտության տարբեր ճյուղերից՝ սկսած բնագիտությունից ու տեխնոլոգիական ոլորտներից մինչև հնագիտություն, պատմական ուսումնասիրություններ և սոցիալ-հոգեբանական վերլուծություններ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ դեկտեմբերի 7-15-ը կայացած գիտաժողովն անցկացվել է Երևանի պետական համալսարանում։ Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր նաև միջգիտակարգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում երիտասարդ գիտնականների թիմերը ներկայացրին իրենց համատեղ աշխատանքները՝ այդպիսով խրախուսելով միջգիտակարգային կապերի ամրապնդումը, նոր գաղափարների փոխանակումը և գիտական ծրագրերի զարգացման հեռանկարների քննարկումը:
Նշենք, որ ամենամյա ամփոփիչ գիտաժողովի մի խումբ մասնակիցներ այցելել են նաև Դիլիջանի ավագ և կենտրոնական դպրոցներ՝ աշակերտների հետ զրուցելու գիտության կարևորության մասին։