Октября 15, 2025 | 15:57
Наука
Образование
Международное сотрудничество
Что сделать, чтобы добраться из ЕГУ до университета Грайфсвальда в Германии: информационная встреча
В Ереванском государственном университете состоялась информационная встреча с представителем Университета Грайфсвальда (Германия) Асмик Унанян, которая познакомила студентов и преподавателей с возможностями получения образования, проведения научной работы и приобретения международного опыта в Германии.

Հանդիպմանը Հասմիկ Հունանյանը հանգամանալից ներկայացրեց Գրայֆսվալդի համալսարանի կառուցվածքը, ուսումնառության պայմաններն ու կրթական ծրագրերը՝ ընդգծելով, որ համալսարանը Գերմանիայի հնագույն և ամենահեղինակավոր կրթական հաստատություններից է, որը համատեղում է դասական կրթական մոտեցումներն ու ժամանակակից գիտական հետազոտությունները։

«Գրայֆսվալդի համալսարանում ուսանողները կարող են ընտրել տարբեր կրթական ուղղություններ՝ սկսած բնագիտությունից և բժշկությունից մինչև հումանիտար և հասարակագիտական առարկաներ։ Բացի ուսման որակից՝ մեծ ուշադրություն է դարձվում միջազգային ակադեմիական միջավայրի ձևավորմանը, որտեղ ուսանողները միջմշակութային հաղորդակցության շնորհիվ սովորում են համագործակցել, փորձի փոխանակում կատարել և զարգացնել լեզվական հմտությունները»,- նշեց Հ. Հունանյանը։
Բանախոսը նաև անդրադարձավ ԵՊՀ-ի և Գրայֆսվալդի համալսարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, որը մեկնարկել էր տարիներ առաջ։ Այդ համագործակցության հիմնական նպատակը ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման, համատեղ գիտական նախագծերի իրականացման և կրթական փորձի խթանումն է։ «Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ստանում որոշ ժամանակահատված սովորելու Գրայֆսվալդի համալսարանում։

Հասմիկ Հունանյանի խոսքով՝ ուսանողները կարող են դիմել ծրագրին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջոցով։
«Տեղերն ամեն տարի սահմանափակ են. սովորաբար 2-4 ուսանող կարող է մեկնել փոխանակման ծրագրով։ Այս տարի ևս ունենք երկու տեղ․ քանակը կախված է ֆինանսավորման ծավալից։ Կարևոր է, որ դիմողները ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն և օտար լեզվի իմացություն»,- ընդգծեց նա։
Հանդիպման վերջում Հ․ Հունանյանը պատասխանեց ուսանողների հարցերին՝ անդրադառնալով դիմումների գործընթացին, անհրաժեշտ փաստաթղթերին և ծրագրի ընթացքում ուսանողներին տրամադրվող աջակցությանը։ Նա նաև ընդգծեց, որ նմանատիպ ծրագրերը ոչ միայն հնարավորություն են տալիս ստանալու եվրոպական կրթություն, այլև նպաստում են միջազգային փորձ ձեռք բերելուն և մասնագիտական հորիզոններն ընդլայնելուն։