Октября 22, 2025 | 16:50
Партнеры
Образование
Международное сотрудничество
Ректор ЕГУ принял делегацию посольства Ирака в Армении для обсуждения новых возможностей научного и образовательного сотрудничества
Ректор ЕГУ Оганнес Оганнисян встретился с Временным поверенным в делах Посольства Республики Ирак в Республике Армения Мухаммадом Омаром Аль Шехли. В ходе встречи были обсуждены перспективы укрепления научных и образовательных связей между двумя странами, а также возможности реализации совместных программ, направленных на развитие образования, научных исследований и новейших технологий.

Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ ԵՊՀ-ն, լինելով Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունը, մասնագիտացած է գիտության գրեթե բոլոր ոլորտներում, և ներկայում հատկանշական են արհեստական բանականության ոլորտում ԵՊՀ գիտնականների գրանցած հաջողությունները։
«Արհեստական բանականության ոլորտում տվյալների հետ գիտական աշխատանքներ կատարող ամենապատրաստված թիմը հենց ԵՊՀ-ում է։ Վստահաբար կարելի է ասել, որ ԵՊՀ-ն կդառնա արհեստական բանականության, տվյալների վերլուծության և մշակման տարածաշրջանային առաջատար կենտրոններից մեկը»,- ասաց նա՝ շեշտելով միջազգային համագործակցության լայն հնարավորությունները։
Բացի վերոնշյալից՝ ռեկտորն ընդգծեց նաև, որ ԵՊՀ-ն Հայաստանում առաջինն է միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրված հոդվածների թվով, և յուրաքանչյուր տարի աճում է համալսարանականների հրապարակումների թիվը։
ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամդ Օմար Ալ Շեխլին փաստեց, որ Հայաստանի և Իրաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ձևավորվում է նոր համագործակցություն, որի առանցքում կրթության, գիտական հետազոտությունների և նորագույն տեխնոլոգիաների զարգացումն է։
Այս համատեքստում նա հիշատակեց «Սովորի՛ր Իրաքում» կրթական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հատկապես արաբերենի ուղղությամբ մասնագիտացած հայ ուսանողներին անվճար շարունակելու ուսումը Իրաքում՝ ստանալով մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճան։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի որևէ բուհում «Արաբագիտություն» մասնագիտությամբ բակալավրիատն ավարտած ուսանողների համար։
«Իրաքում այժմ բացվել են մի շարք ուսումնական հաստատություններ, որտեղ կրթությունը կենտրոնացած է արհեստական բանականության վրա։ Կարծում եմ՝ այս ոլորտը ուսանողների մեծամասնության ուշադրության առանցքում է»,- նշեց ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Կողմերը հույս հայտնեցին, որ կընդլայնվի առկա համագործակցությունը՝ գիտաժողովների կազմակերպումից մինչև համատեղ հրապարակումներ։