Ноября 17, 2025 | 16:20
Наука
Карьера
Образование
Доцент Павел Балаян награжден Золотой медалью ЕГУ
Ректор ЕГУ Оганнес Оганнисян наградил доцента кафедры русского языкознания, типологии и теории коммуникации факультета русской филологии Павла Балаяна Золотой медалью ЕГУ в связи с его 75-летием.
ԵՊՀ ոսկե մեդալի է արժանացել Ռուս բանասիրության ֆակուլտետի դոցենտ Պավել Բալայանը՝ ի նշանավորումն համալսարանի, մասնավորապես Ռուս բանասիրության ֆակուլտետի գիտակրթական միջավայրի կայացման, ծավալած բեղուն գիտամանկավարժական գործունեության, սերունդների կրթության և դաստիարակության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ:
ԵՊՀ ռեկտորը երախտագիտության և գնահատանքի խոսք ասաց ԵՊՀ երկարամյա դասախոս, նախկինում ֆակուլտետի դեկան Պ. Բալայանին՝ մաղթելով նրան երկար տարիների արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ համալսարանի, ի շահ ուսանողի մասնագիտական զարգացման և հօգուտ ռուսաց լեզվի, գրականության, մշակույթի տարածման:
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, արժևորելով Պ. Բալայանի նվիրյալ աշխատանքը, մասնագիտական հմտություններն ու կարողությունները, առանձնացրեց վերջինիս հատկապես անձնային և մարդկային որակները:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, միանալով շնորհավորանքներին և բարեմաղթանքներին, ընդգծեց, որ Պ. Բալայանը վայելում է ինչպես ուսանողների, այնպես էլ գործընկերների սերն ու հարգանքը, ինչը իրավամբ բոլոր պարգևներից բարձրագույնն է:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան էլ գնահատանքի իր խոսքում ընդգծեց, որ վաստակաշատ դոցենտն իր փորձով և ջանադիր աշխատանքով մշտապես ֆակուլտետի աշխատակազմի թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու անդամների կողքին է:


