Февраля 03, 2026 | 13:11
Общество
Политика
Вудроу Вильсон - друг армянского народа и автор одного из важнейших документов международного права
3 февраля отмечается годовщина смерти 28-го президента Соединенных Штатов Вудроу Вильсона. Его правовая, политическая и гуманитарная роль в истории Республики Армения и армянского народа значительна, она обусловлена той ответственностью, которую он взял на себя, и теми решениями, которые он принял в области международного права.
Վուդրո Վիլսոնի անունը հայկական պատմաքաղաքական հիշողության մեջ ամրագրվել է երկու փոխկապակցված առանցքներով։ Առաջինը վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի սահմանագծման խնդրին, որի շրջանակում 1920 թվականին Վ. Վիլսոնը ստանձնեց իրավարարի (արբիտրաժային) դեր և ստորագրեց համապատասխան իրավարար վճիռը՝ դառնալով հարցի միջազգային-իրավական պատմության կարևոր հանգրվաններից մեկի հեղինակ։ Երկրորդ առանցքը պայմանավորված է Վ. Վիլսոնի ժամանակաշրջանում ձևավորված և նրա հանրային ու քաղաքական ազդեցությամբ խթանված լայնածավալ մարդասիրական շարժմամբ, որի նպատակն էր աջակցել Մերձավոր Արևելքում ճգնաժամերից տուժած փախստականներին և հատկապես որբերին՝ ամերիկյան հասարակության մասնակցությամբ կազմակերպված օգնության ծրագրերի միջոցով։
Հայաստանի մանդատը ստանձնելու (The United States to Assume a Mandate for Armenia) և Հայաստանի ու Թուրքիայի սահմանն իրավարար վճռով որոշելու (To Arbitrate the Frontiers of Armenia) խնդրանքով Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհուրդը 1920 թվականի ապրիլի 26-ին դիմել է ԱՄՆ նախագահին՝ Վուդրո Վիլսոնին:
Բավարարելով Հայաստանի և Թուրքիայի սահմանին վերաբերող հարցը՝ 1920 թվականի մայիսի 17-ին Վուդրո Վիլսոնը պաշտոնապես համաձայնել է ստանձնելու իրավարարի դերը: Պրոֆեսոր Վիլյամ Վեստերմանի գլխավորությամբ, պետքարտուղարության, պաշտպանության նախարարության և նախագահի վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի պատրաստած իրավարար վճիռը (Arbitral Award) Վուդրո Վիլսոնը ստորագրել է նույն թվականի նոյեմբերի 22-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 6-ին այն փոխանցվել է Փարիզ:
Որոշման տեքստը պահպանվում է և հրապարակված է նաև ԱՄՆ «U.S. Department of State - Office of the Historian»-ի պատմական փաստաթղթերի շարքում։
Մեծ է ԱՄՆ 28-րդ նախագահի՝ հայ ժողովրդին մատուցած նաև մարդասիրական ներդրումն ու վաստակը: Հայերին և ասորիներին օժանդակելու նպատակով նրա անմիջական նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական ընկերությունը փրկել է ավելի քան մեկ միլիոն փախստականների, այդ թվում՝ 132.000 որբերի, որոնք խնամվել և կրթություն են ստացել ավելի քան հարյուր որբանոցներում:
Վուդրո Վիլսոնը 1919 թվականին ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ:
Կազմակերպության շնորհիվ հաջողվել է հանգանակել ավելի քան 116 միլիոն ԱՄՆ դոլար (2019 թվականի արժեքով՝ 2.500.000.000 ԱՄՆ դոլար): Հայերին աջակցելու խնդրանքով նախագահ Վիլսոնն անձամբ քանիցս դիմել է ամերիկացիներին, գործարարներին և կազմակերպություններին:
Նրա շնորհիվ գրեթե 1000 ԱՄՆ քաղաքացի (որոնցից 30-ն իր մահկանացուն կնքել է մարդասիրական պարտքը կատարելիս) կամավորագրվել է՝ մեկնելու Միջին Արևելք և տեղում օգնելու հայերին, ասորիներին, հույներին:
Վուդրո Վիլսոնը Ազգերի լիգայի գաղափարի համահեղինակն էր: Կազմակերպությունը թեև կարճ կյանք է ունեցել, բայց կատարել է ճակատագրական դեր, փրկել կյանքեր ու հիմք դարձել ՄԱԿ-ի համար: Վիլսոնի միասնական անվտանգության թեզը, հետագայում զարգանալով, երկրորդ աշխարհամարտից հետո դարձել է միջազգային իրավունքի, ՄԱԿ, ավելի ուշ ԵԱՀԿ սկզբունքներից մեկը: Ի վերջո ձևավորվել է «ինքնորոշման իրավունքի» ժամանակակից սկզբունքը:
Վուդրո Վիլսոնն ԱՄՆ առաջին նախագահն է, որն ուներ պատմաքաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Վիլսոնը ոչ միայն պետական գործիչ էր, այլև ակադեմիական միջավայրից դեպի հանրային ծառայություն անցած առաջնորդ։ Նա 1886 թվականին Ջոնս Հոփքինսի անվան համալսարանում պաշտպանել է դոկտորական աստիճան (PhD)՝ դառնալով ԱՄՆ նախագահների շարքում գիտական բարձրագույն աստիճան ունեցող եզակի գործիչներից մեկը։ Հետագայում նա՝ որպես համալսարանի նախագահ, ղեկավարել է Փրինսթոնի համալսարանը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետում 2010 թվականի նոյեմբերի 23-ին անցկացվել է գիտաժողով՝ նվիրված ԱՄՆ նախագահի՝ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ ընդունած իրավարար վճռի 90-ամյակին։
Վիլսոնի խոսքերից
Եթե ցանկանում եք, որ ձեր զեկուցումը կարդացվի, գրե՛ք այն մեկ էջի սահմանում:
Ինձ մեկ շաբաթ է անհրաժեշտ 10-րոպեանոց ճառ պատրաստելու համար, 15-րոպեանոցի համար՝ երեք օր, կեսժամանոցի համար՝ երկու օր, իսկ մեկժամանոց ճառ ես կարող եմ արտասանել թեկուզ հենց հիմա:
Եթե ուզում ես թշնամիներ ձեռք բերել, փորձի՛ր ինչ-որ բան փոխել։
Ըստ տարբեր աղբյուրների