Май 19, 2026 | 16:08
Наука
Образование
Международное сотрудничество
Образование, сотрудничество, политика: министр иностранных дел Литвы Кястутис Будрис посетил ЕГУ
Ереванский государственный университет принимал делегацию во главе с министром иностранных дел Литовской Республики Кястутисом Будрисом. В ходе встречи обсуждался успешный опыт двустороннего сотрудничества в рамках международных образовательных программ. Была подчеркнута важность продолжения сотрудничества в сфере образования и необходимость повышения качества образования.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնումը, գործընկերային կապերի ամրապնդումն ու առաջավոր փորձի տեղայնացումը հայաստանյան ակադեմիական միջավայրում։
Անդրադառնալով հայ-լիտվական միջբուհական համագործակցությանը՝ Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ԵՊՀ-ի և Լիտվայի բուհերի միջև ձևավորված գործընկերային արդյունավետ կապերին՝ կարևորելով համագործակցության նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտությունը։
Այցի շրջանակում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը հանդես եկավ «Լիտվայի պատմություն» խորագրով բանախոսությամբ։ Նախարարը ուսանողներին ներկայացրեց Լիտվայի պետականության ձևավորման և կայացման պատմական ուղին՝ անդրադառնալով նաև ժամանակակից Լիտվայի Հանրապետության զարգացման առանձնահատկություններին։
Խոսելով Եվրոպական միության քաղաքական առաջնահերթությունների մասին՝ Կեստուտիս Բուդրիսը շեշտեց ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին կրթական և հետազոտական համատեղ ծրագրերի, ակադեմիական փոխանակումների և այլ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունը նպաստում է երկու երկրների միջև ինչպես բուհական, այնպես էլ միջպետական կապերի զարգացմանը։
Բանախոսությունն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանով, որին մասնակցեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների, իրավագիտության ու եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ուսանողները։ Նրանց հարցերը վերաբերում էին հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կրթական և քաղաքական համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին։








