Июнь 23, 2026 | 16:12
Наука
Образование
Конкурсы
Формула успеха: ученики старшей STEM-школы о пути к победе
Сегодня в университете состоялась встреча с учениками старшей STEM-школы ЕГУ, добившимися успеха на международной олимпиаде. Призёры рассказали о своем пути к победам, о трудностях, которые они преодолели, и о своих планах на будущее, доказав, что упорный труд, целеустремленность и вера в собственные силы могут стать основой для международного успеха.
Անդրադառնալով Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայում աշակերտների արձանագրած հաջողություններին՝ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ յուրաքանչյուր մեդալ շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան անհատական ձեռքբերումը։
«Ձեր նվաճումը միայն ձեր հաղթանակը չէ։ Դա ձեր ընտանիքների, դպրոցի, համալսարանի և, ինչու չէ, մեր բոլորի հաղթանակն է»,- ասաց նա։
Էլինա Ասրիյանն ընդգծեց՝ ընդամենը երեք տարվա պատմություն ունեցող դպրոցն այսօր արդեն մրցում է տասնամյակների փորձ ունեցող կրթական հաստատությունների հետ, ինչը վկայում է ընտրված ուղու արդյունավետության մասին։
«Երբ ստեղծում էինք դպրոցը, երազում էինք ոչ թե պարզապես կրթական նոր հաստատության, այլ այնպիսի սովորողներ ունենալու մասին, որոնք կունենան հետաքրքրասիրություն, գիտելիք և ճիշտ արժեքներ։ Այսօր տեսնում ենք, որ այդ երազանքն իրականություն է դարձել շատ ավելի արագ, քան կարող էինք պատկերացնել»,- մատնանշեց նա։
Նրա խոսքով՝ միջազգային մրցույթներում գրանցված հաջողությունները կարևոր են նաև անձնական աճի տեսանկյունից։ Դրանք օգնում են երիտասարդներին նորովի գնահատելու սեփական կարողությունները, վստահություն ձեռք բերելու և ավելի լայն պատկերացում կազմելու աշխարհի մասին։
Օլիմպիադա, որը ստուգում է ոչ միայն գիտելիքը, այլև հետազոտական հմտությունները
Օլիմպիական խմբակի ղեկավար, կ.գ.դ., ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանը ներկայացրեց մրցույթի առանձնահատկությունները՝ ընդգծելով, որ այն զգալիորեն տարբերվում է դասագրքային գիտելիքների ստուգումից։
Մասնակիցները հաղթահարել են մի քանի փուլ՝ կենսաբանության տարբեր ոլորտներն ընդգրկող թեստերից մինչև կիրառական խնդիրների լուծում։ Վերջին փուլերում նրանց տրամադրվել են տարբեր թվային ռեսուրսներ, ներառյալ արհեստական բանականության գործիքներ, որոնց օգնությամբ պետք է ուսումնասիրեին առաջադրված խնդիրը, պատրաստեին գիտական ներկայացում և այն պաշտպանեին միջազգային ժյուրիի առջև։
Սեդա Մարությանի խոսքով՝ նման մրցույթներում հաջողության գրավականը ոչ միայն գիտելիքն է, այլև տեղեկությունը վերլուծելու, հավաստի աղբյուրներ ընտրելու, սեփական եզրակացությունները ձևակերպելու և դրանք վստահ ներկայացնելու կարողությունը։
Նա շեշտեց, որ նման ձեռքբերումները աշակերտներին հնարավորություն են տալիս ավելի կենտրոնանալու իրենց մասնագիտական հետաքրքրությունների զարգացման վրա և ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց, որ աշակերտների հաջողությունները դպրոցի և ամբողջ կրթական թիմի հետևողական աշխատանքի կարևոր արդյունքներից են։
«Մենք ձգտում ենք ստեղծելու միջավայր, որտեղ աշակերտները կարող են ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլև զարգացնել վերլուծական մտածողությունը, հետազոտական հմտություններն ու ինքնավստահությունը։ Միջազգային հարթակներում գրանցած այս հաջողությունները ցույց են տալիս, որ մեր աշակերտները պատրաստ են մրցելու լավագույնների հետ և ըստ արժանվույն ներկայացնելու թե՛ դպրոցը, թե՛ համալսարանը, թե՛ Հայաստանը»,- ասաց նա։
Արամ Խաչատրյանի համոզմամբ՝ ամենակարևոր ձեռքբերումը մեդալը չէ, այլ այն վստահությունը, որ երիտասարդները ձեռք են բերում սեփական ուժերի նկատմամբ։
«Համոզված եմ՝ այս հաղթանակները նրանց ապագա հաջողությունների սկիզբն են»,- համոզմունք հայտնեց նա։
Առաջին մեծ քայլը դեպի ուսանողական կյանք
Ոսկե մեդալի և Գրան պրի մրցանակի արժանացած ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ղազարյանի համար այս հաղթանակը ոչ միայն մրցանակ է, այլև կարևոր ձեռքբերում ապագա ուսանողական կյանքի ճանապարհին։
«Ես միշտ պատկերացրել եմ, թե ինչպիսին պետք է լինի իմ ուսանողական կյանքը, և ցանկանում էի, որ մինչև այդ փուլին հասնելը որոշ նպատակներ արդեն իրագործված լինեին։ Այս մեդալն այդ ճանապարհի կարևոր քայլերից մեկն է։ Այն ինձ ավելի վստահ է դարձնում»,- նշեց նա։
Գիտելիքը փորձարկելու հնարավորություն
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալակիր Ժաննա Հովսեփյանի համար միջազգային օլիմպիադան առաջին հերթին սեփական կարողությունները ստուգելու հնարավորություն էր։
«Մինչ այդ երբեք առանձնապես լուրջ չէի վերաբերվել օլիմպիադաներին։ Սակայն երբ իմացա միջազգային մրցույթի և դրա ընձեռած հնարավորությունների մասին, որոշեցի փորձել ուժերս։ Դա հնարավորություն էր և՛ գիտելիքներս գնահատելու, և՛ նոր փորձ ձեռք բերելու տեսանկյունից»,- ասաց նա։
Ժաննան վստահ է, որ ստացած մեդալը միայն մրցանակ չէ, այլ նաև կարևոր ներդրում իր ապագա մասնագիտական զարգացման ճանապարհին։







