ԵՊՀ 7-րդ մասնաշենք, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, 422 լսարան
Вторник, октября 6, 2026
11։00-12։30
Ս.թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում COP17-ին ընդառաջ տեղի կունենա կենսաբազմազանությանը նվիրված սեմինար, որը կազմակերպվում է ԵԼՀ ՈՒԽ քարտուղար Արինա Մելքոնյանի և «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի անդամ, ԼՄՀ ուսանող Վահե Գասպարյանի նախաձեռնությամբ:
Դասախոսություն-զեկույցին կմասնակցեն տարբեր բուհերի մագիստրոսներ և ուսանողներ, որոնց թվում՝ ԵՊՀ-ն ներկայացնող Անի Համբարձումյանը։
Միջոցառումը կարևոր քայլ է բուհերի Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի աշխատանքների շրջանակում, որը ղեկավարում է Հայաստանի ամերիկյան համալսարանը։