- Главная
- Главная страница
- Կայացել է ԵՊՀ ԳԽ հերթական նիստը. քննարկման առանցքում էին ընդունելության, փոխատեղման և գիտակրթական գործունեության առանցքային արդյունքները
Ноября 26, 2026 | 16:34
Գիտություն
Կրթություն
Կայացել է ԵՊՀ ԳԽ հերթական նիստը. քննարկման առանցքում էին ընդունելության, փոխատեղման և գիտակրթական գործունեության առանցքային արդյունքները
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստում շնորհվեցին պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ, հաստատվեցին ներքին կանոնակարգային փաստաթղթեր և երաշխավորվեցին նոր գիտական հրատարակություններ։ Օրակարգի առանցքում էին նաև 2026-2027 ուստարվա ընդունելության համեմատական վերլուծությունը, ուսանողական կազմի շարժի վիճակագրությունը և ուսման վարձավճարի փոխատեղման արդյունքները, ինչպես նաև համալսարանի կադրային քաղաքականությանն ու գիտական գործունեությունը կանոնակարգող որոշ հարցեր։
ԳԽ հերթական նիստը մեկնարկեց օրակարգային առաջին հարցի՝ դոցենտի ու պրոֆեսորի գիտական կոչումներ շնորհելու մասին զեկուցմամբ, որը ներկայացրեց ԵՊՀ գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ, Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պողոս Վարդևանյանը:
ՀՀ գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի, ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգի համաձայն և գիտական խորհրդում կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով որոշվեց համապատասխանաբար պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչում շնորհել ԵՊՀ ներքոնշյալ աշխատողներին:
Պրոֆեսորի գիտական կոչման արժանացան ԵՊՀ հետևյալ աշխատակիցները.
| Հ/Հ | Ազգանուն | Անուն | Հայրանուն | Պաշտոնը և գիտական աստիճանը |
|---|---|---|---|---|
| 1 | Հայրապետյան | Թամար | Լազարի | ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր |
| 2 | Ղազարյան | Կարեն | Արամայիսի | ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր |
Դոցենտի գիտական կոչման արժանացան հետևյալ աշխատակիցները.
| Հ/Հ | Ազգանուն | Անուն | Հայրանուն | Պաշտոնը և գիտական աստիճանը |
|---|---|---|---|---|
| 1 | Հովհաննիսյան | Արման | Համլետի | ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 2 | Ստեփանյան | Ժենյա | Արայիկի | ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 3 | Պետրոսյան | Ռուբինա | Վարդանի | ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 4 | Հովհաննիսյան | Արսեն | Վոլոդյայի | ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 5 | Կիրակոսյան | Եղիշե | Գրիգորի | ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 6 | Դանիելյան | Անի | Կարենի | ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու |
| 7 | Վարդանյան | Հռիփսիմե | Էդուարդի | ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, արվեստագիտության թեկնածու |
| 8 | Մինասյան | Մարինե | Պետիկի | ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու |
| 9 | Մուրադյան | Հայկուհի | Մանվելի | ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու |
| 10 | Կարապետյան | Աստղիկ | Ալբերտի | ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու |
ԵՊՀ իրավաբանական ծառայության պետ, գլխավոր իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանը հաջորդիվ հանդես եկավ հետևյալ զեկուցմամբ՝ ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական քաղաքականության վարչության կանոնակարգը» հաստատելու ու Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2017 թվականին հաստատված «Երևանի պետական համալսարանի գիտական քաղաքականության վարչության կանոնադրությունը» ուժը կորցրած ճանաչելու մասին։ ԳԽ-ին ներկայացրած նրա մյուս զեկուցումը վերաբերում էր «Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող գիտաժողովներին դրամական աջակցություն տրամադրելու մասին» կարգն ուժը կորցրած ճանաչելուն։ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց հաստատել վերոգրյալ երկու հարցերն էլ։
ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունները հրատարակության երաշխավորելու մասին զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը: ԵՊՀ ԳԽ հրատարակության երաշխավորած գրականության ցանկը ներկայացվում է ստորև.
Հ/Հ | Հեղինակ(ներ) | Աշխատության անվանումը | Տեսակը / Ծանոթագրություն |
|---|---|---|---|
| 1 | Գևորգ Բարսեղյան | Օպերատիվ-հետախուզական գործունեության քրեաիրավական ապահովումը | Մենագրություն |
| 2 | Արման Բաբախանյան | Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի քրեաիրավական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում | Մենագրություն |
| 3 | Գայանե Ղուկասյան, Անի Խալաթյան | «Python»-ի գործիքակազմի կիրառումը ռեգրեսիոն վերլուծություններում | Ուսումնական ձեռնարկ |
| 4 | Հասմիկ Հարությունյան | Ազգագրության այբբենարան | Ուսումնական ձեռնարկ |
| 5 | Հրաչեայ Աճառեան | Քննութիւն Նոր-Ջուղայի բարբառի | 2-րդ հրատ., մասն. խմբ.՝ Ա. Աբաջյան |
| 6 | Յուրի Ավետիսյան, Արսեն Վարդանյան, Սիրանուշ Հովհաննիսյան | Խոսքային հաղորդակցություն և գործառական հայերեն, Գիրք I. Լեզու և հաղորդակցություն | Դասագիրք |
| 7 | Վաչագան Ավագյան | Ավանդույթ, բանահյուսություն և գրական միտք. ուսումնասիրությունների խաչմերուկում | Հոդվածների ժողովածու |
8 | Ռուբեն Մելքոնյան, Անուշիկ Մարտիրոսյան, Նաիրա Պողոսյան |
Թուրքական գրականության պատմություն (XX-XXI դդ.) |
Դասագիրք (երկրորդ լրամշակված հրատարակություն) |
| 9 | Светлана Минасян | Педагогический гайдлайн | Ուսումնամեթոդական ձեռնարկ |
Օրակարգային հաջորդ հարցը՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դոկտորանտուրայի՝ 2026-2027 ուսումնական տարում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (լրիվ բեռնվածությամբ) ընդունելության տեղերի հայտը երաշխավորելու մասին, ներկայացրեց ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։
Պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հետայդու ԳԽ-ին ներկայացրեց 2026-2027 ուստարվա ամբիոնային բեռնվածությունների և ԵՊՀ 2026-2027 ուստարվա բակալավրիատի ու մագիստրատուրայի ընդունելության արդյունքների հանգամանալից և բազմակողմանի վերլուծություն: Վերոնշյալի համատեքստում Է. Ասրիյանն անդրադարձավ նաև հեռացումներին, ուսումնառությունից հրաժարված ուսանողներին: Ստորև ներկայացվում է ԵՊՀ ընդունվածների թիվը՝ եռամյա կտրվածքով համեմատական վերլուծության համատեքստում, ըստ այդմ՝
Աղյուսակ 1.
| Ցուցանիշ | 2026 թ. | 2025 թ. | 2024 թ. |
|---|---|---|---|
| ՀՀ դպրոցների շրջանավարտների թիվը | 22,334 | 21,479 | 21,202 |
| ՀՀ բուհերի դիմորդների թիվը | 15,859 | 15,463 | 14,242 |
| Տոկոսը | 71.0% | 71.99% | 67.17% |
| ԵՊՀ դիմորդների թիվը | 3,658 | 3,677 | 3,437 |
| Տոկոսը | 23.1% | 23.78% | 24.13% |
| ՀՀ բուհերի ընդունվածների թիվը | 10,958 | 10,970 | 10,720 |
| ԵՊՀ ընդունվածների թիվը | 2,479 | 2,438 | 2,414 |
| Տոկոսը | 22.62% | 22.22% | 22.52% |
Աղյուսակ 2.
Աղյուսակ 2.1 (2026 թ.)
| Կրթական աստիճան | Առկա ուսուցում | Տոկոսը | Հեռակա ուսուցում | Տոկոսը | Ընդամենը | Տոկոսը |
|---|---|---|---|---|---|---|
| Բակալավրիատ | 8,882 | 81.92% | 2,195 | 77.62% | 11,077 | 81.02% |
| Մագիստրատուրա | 1,838 | 16.95% | 382 | 13.50% | 2,220 | 16.24% |
| Ասպիրանտուրա | 123 | 1.13% | 251 | 8.88% | 374 | 2.74% |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 10,843 |
| 2,828 |
| 13,671 |
|
Աղյուսակ 2.2 (2025 թ.)
| Կրթական աստիճան | Առկա ուսուցում | Տոկոսը | Հեռակա ուսուցում | Տոկոսը | Ընդամենը | Տոկոսը |
|---|---|---|---|---|---|---|
| Բակալավրիատ | 8,688 | 82.63% | 2,116 | 77.09% | 10,804 | 81.47% |
| Մագիստրատուրա | 1,713 | 16.29% | 363 | 13.22% | 2,076 | 15.66% |
| Ասպիրանտուրա | 114 | 1.08% | 266 | 9.69% | 380 | 2.87% |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 10,515 |
| 2,745 |
| 13,260 |
|
«Երեք տարվա ընթացքում համալսարանից հեռացվել է 1595 ուսանող, որոնցից 65.5%-ը՝ առկա, 34.5%-ը՝ հեռակա ուսուցման համակարգից։ Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ բազմաբաղադրիչ գնահատման համակարգին անցնելուն զուգահեռ՝ հեռացումների քանակները նվազել են: Այսպես՝ դա երևում է, երբ համեմատում ենք 2023-2024 և 2025-2026 ուստարիների տվյալները: Առկա ուսուցման համակարգում այդ դրական «անկումը» կազմում է 33.7%, իսկ հեռակա ուսուցման համակարգում չունենք այդ «անկումը». ունենք մի փոքր աճ, որը կազմում է 17.8%»,- իր ելույթում նշեց ակադեմիական գծով պրոռեկտորը։
Է. Ասրիյանի ելույթի հաջորդ հատվածն ընդգրկեց դասախոսական կազմի վիճակագրության և տարիքային բաշխվածության, ուսումնական ժամաքանակի բաշխվածության, ուսանողական հարցումների արդյունքների և գործնական հմտությունների խնդրի վերաբերյալ հաղորդում: ԵՊՀ պրոռեկտորը կատարեց նաև ամբիոնների մրցույթների և կադրային քաղաքականության վերաբերյալ որոշ դիտարկումներ:
ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանն էլ իր հերթին ԳԽ ուշադրությանը ներկայացրեց 2026-2027 ուստարում ԵՊՀ բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողական նպաստների տրամադրման համար անցկացված մրցույթի (փոխատեղման) արդյունքների մասին տեղեկություն:
Փոխատեղման գործընթացի արդյունքում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.
Ուսանողական նպաստի հատկացում. ընդհանուր առմամբ 1730 (+1) ուսանողի հատկացվել է ուսանողական նպաստ, որից բակալավրիատում՝ 1500, իսկ մագիստրատուրայում՝ 230+1 ուսանողի։
Հավասար ՄՈԳ-ի դեպքեր. 6+1 ուսանողի մոտ արձանագրվել է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հավասարություն (բակալավրիատում՝ 4, մագիստրատուրայում՝ 2+1)։
Թափուր տեղեր. առաջացել է 49 թափուր տեղ՝ 48-ը բակալավրիատում և 1-ը մագիստրատուրայում, որոնցից 3 թափուր տեղ վերաբաշխվել է ըստ կանոնակարգի։
Ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում. 96 ուսանողի (90+6) տրամադրվել է ուսման վարձավճարի 50%-ի չափով մասնակի փոխհատուցում։
Հրաժարման դեպք. 1 ուսանող հրաժարվել է փոխատեղման արդյունքում ձեռք բերված անվճար տեղից։






