Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի ԳՀ լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի ԳՀ լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Երեխաների ձայնը՝ հետազոտության միջոցով. ԵՊՀ-ում ներկայացվել են կրթության որակին և առցանց անվտանգությանը նվիրված ուսումնասիրություններ
Նոյեմբեր 26, 2026 | 13:30
Կրթություն
Հետազոտություն

Երեխաների ձայնը՝ հետազոտության միջոցով. ԵՊՀ-ում ներկայացվել են կրթության որակին և առցանց անվտանգությանը նվիրված ուսումնասիրություններ

Երբ դեռահասներին տրվում է ոչ թե պարզապես խոսելու, այլ ուսումնասիրելու հնարավորություն, պարզվում է, որ նրանք շատ ավելի լավ են տեսնում իրենց առօրյա խնդիրների պատճառներն ու հետևանքները։ Դպրոցական դասագրքերի խնդիրներից մինչև սոցիալական ցանցերում անտեսանելի բռնություն․ պատանի հետազոտողներն իրենք են ուսումնասիրել այն միջավայրը, որտեղ ամեն օր ապրում ու ձևավորվում են։

ԵՊՀ-ում տեղի ունեցած «Երեխաների ձայնը՝ հետազոտության միջոցով» պանելային քննարկումը կոտրեց այն կարծրատիպը, թե երեխաները միայն խնդիրների կրողներ են կամ պասիվ ունկնդիրներ։ Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի և «Right Livelihood» հիմնադրամի աջակցությամբ գործող Երեխաների առաջնորդության թիմի պատանի հետազոտողները ներկայացրին Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Միջոցառման բացմանը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Միրզոյանը, մեջբերելով երեխաների իրավունքների պաշտպանության առաջամարտիկ Յանուշ Կորչակի հայտնի միտքը, ընդգծեց, որ յուրաքանչյուր երեխա լուրջ վերաբերմունքի արժանանալու իրավունք ունի։ Նրա խոսքով՝ կենտրոնում երեխաների ձայնը միշտ լսելի է, իսկ մեծահասակները պետք է ոչ միայն լսեն ու հարգեն պատանիներին, այլև սովորեն նրանցից, քանի որ քննարկվող թեմաները՝ կրթության որակից մինչև կիբեռբուլինգ, անմիջականորեն առնչվում են երեխաների առօրյային։

Կենտրոնի երեխաների իրավունքների ծրագրի համակարգող Մարիամ Մուրադյանն իր բացման խոսքում նշեց, որ երեխայի լավագույն շահն ապահովելու առաջին նախապայմանը նրան իսկապես լսելն ու նրա խոսքը փոփոխությունների հիմք դարձնելն է։ Նա առանձնահատուկ ընդգծեց Երեխաների առաջնորդության թիմի դերը՝ նշելով, որ 12-17 տարեկան պատանիները, ավագ մասնագետներ Սերոբ Խաչատրյանի և Անահիտ Խաչատրյանի աջակցությամբ, մարզից մարզ ու դպրոցից դպրոց անցնելով, ուսումնասիրել են իրենց համար հրատապ խնդիրները։ Մարիամ Մուրադյանը հույս հայտնեց, որ քննարկումը կդառնա այն հարթակը, որտեղ երեխաների ներկայացրած փաստերը կվերածվեն իրական քայլերի՝ հանուն նրանց անվտանգ ու արժանապատիվ կյանքի։

Թվային աշխարհի անտեսանելի վտանգները և դեռահասների վարքագիծը

Քննարկման առաջին հատվածը նվիրված էր 12-16 տարեկան դեռահասների՝ բուլինգին առնչվող վարքագծի վրա առցանց մեդիայի ազդեցությանը։ Հետազոտությունը ներկայացրեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի երեխաների առաջնորդության թիմի անդամ, հետազոտության համահեղինակ Ժենյա Սոսոյանը, իսկ փորձագիտական մեկնաբանություններով հանդես եկավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) փորձագետ Վիկտորյա Օհանյանը։

Շուրջ 600 դեռահասների մասնակցությամբ հարցումների և ֆոկուսխմբային քննարկումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 7,5%-ը ենթարկվել է բուլինգի, իսկ 9,5%-ն ինքն է նման վարք դրսևորել ուրիշների նկատմամբ։ Պատանի հետազոտողներն առանձնացրել են մի շարք մտահոգիչ միտումներ։

  • Բուլինգի չճանաչված դրսևորումներ և զոհի մեղադրում։ Ֆոկուսխմբային քննարկումների մասնակիցների մեծ մասը խմբից մեկուսացնելը կամ ծաղրելը բուլինգ չի համարել՝ նշելով, թե զոհն ինքն է մեղավոր, քանի որ իրեն այնպես է պահել, որ արժանի չէ շփման։

  • Բռնություն պարունակող բովանդակություն։ Հարցվածների 46,4%-ը դիտում է արտասահմանյան տեսանյութեր։ Հետազոտության ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել դրանցում բռնության ու վախեցնող տեսարանների առկայությանը։ Հայկական մեդիաարտադրանքից մասնակիցներն առանձնացրել են «Ֆուլ հաուս» և «Գոյամարտ» սերիալները՝ նշելով, որ դեռահասները դպրոցում կրկնօրինակում են դրանց կերպարների վարքը՝ ծաղրելով ավելի թույլերին։

  • Հայերեն վիրավորական խոսքի հայտնաբերման բացեր։ Հետազոտողները նշել են, որ սոցիալական հարթակների, օրինակ՝ «TikTok»-ի ալգորիթմները հայերեն կամ լատինատառ հայերեն հայհոյանքներն ու վիրավորանքները չեն հայտնաբերում և արգելափակում նույն արդյունավետությամբ, ինչ անգլերենը։

  • Վստահության պակաս։ Կիբեռբուլինգի ենթարկվելիս երեխաների կեսից ավելին խնդիրը քննարկում է միայն հասակակիցների հետ։ Շատ քչերն են դիմում ծնողներին, իսկ ոստիկանությանը կամ մասնագետներին՝ գրեթե ոչ ոք։

Վիկտորյա Օհանյանը նշեց, որ կիբեռբուլինգը իրական կյանքում հանդիպող բռնության դրսևորում է՝ տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Հայաստանում երեխաների 99%-ն ամեն օր առցանց է։ Սրանք մեր վերջին ներկայացուցչական հետազոտության՝ 2025 թվականի տվյալներն են։ Հետազոտությունը վերաբերում էր առցանց սեռական շահագործմանն ու բռնությանը, սակայն համացանցի օգտագործման վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ երեխաները, ըստ էության, ապրում են նաև թվային աշխարհում»,- ասաց նա։

Փորձագետի համոզմամբ՝ համատարած արգելքների ճանապարհով գնալը սխալ է, քանի որ դա սահմանափակում է երեխայի՝ տեղեկություն ստանալու և ազատ արտահայտվելու իրավունքները։ Փոխարենը պետք է օրենսդրորեն պարտավորեցնել տեխնոլոգիական հարթակներին դեռևս նախագծման փուլում ներդնել անվտանգության մեխանիզմներ («safety by design») և կրթության միջոցով հաղթահարել ծնողների ու երեխաների միջև առկա սերնդային անջրպետը։ Վիկտորյա Օհանյանը նաև ընդգծեց, որ երեխաներն իրավունքների կրողներ են, իսկ նրանց պաշտպանության գլխավոր պատասխանատուն պետությունն է։

Կրթության որակը. գերխիտ դասարաններ, դասագրքերի խնդիրներ և սովորելու շարժառիթի պակաս

Հանրակրթական դպրոցներում կրթության որակին վերաբերող երկրորդ հետազոտությունը ներկայացրեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի երեխաների առաջնորդության թիմի անդամ, հետազոտության համահեղինակ Անուշ Գալստյանը։ Թեմայի շուրջ մասնագիտական դիտարկումներով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։

Հետազոտողները համադրել են աշակերտների, ուսուցիչների, ծնողների և փորձագետների տեսակետները՝ առանձնացնելով համակարգային մի շարք խնդիրներ։

  • Դասարանների գերխտություն և ենթակառուցվածքային խնդիրներ։ Ներկայացված տվյալներով՝ քաղաքային դպրոցների դասարաններում սովորողների թիվը հասնում է 30-35-ի, ինչը դժվարացնում է անհատական մոտեցման ապահովումը։ Միևնույն ժամանակ, հետազոտության մեջ ներկայացված տվյալների համաձայն՝ 96 դպրոց չունի տաք ջուր, 89-ը՝ կոյուղի, իսկ 38-ը՝ ջրամատակարարում։

  • Ուսուցչական կազմի տարիքային անհամաչափ բաշխվածություն։ Ներկայացված տվյալներով՝ ուսուցիչների 49%-ը 50 տարեկանից բարձր է, իսկ մինչև 25 տարեկան մասնագետները կազմում են ընդամենը 1,5%։

  • Դասագրքակենտրոն ուսուցում։ Աշակերտները նշել են, որ երբ փորձում են օգտվել այլ աղբյուրներից և ներկայացնել սեփական վերլուծությունը, հաճախ ավելի ցածր են գնահատվում, քան դասագրքային նյութն անգիր վերարտադրողները։ Բացի դրանից՝ դասագրքերում տեղադրված QR կոդերը հաճախ չեն գործում կամ ուղղորդում են սխալ էջեր։

  • Դպրոց-ծնող կապ և աշակերտական մասնակցություն։ Մասնակիցների դիտարկմամբ՝ դպրոցից ծնողին հաճախ զանգահարում են միայն երեխայի բացակայությունների կամ վարքային խնդիրների մասին հայտնելու համար՝ նրա հաջողությունների մասին հազվադեպ տեղեկացնելով։ Աշակերտական խորհուրդներն էլ հիմնականում ձևական բնույթ ունեն՝ սահմանափակվելով շաբաթօրյակների և այլ միջոցառումների կազմակերպմամբ։

Բարձր գնահատելով պատանիների կատարած աշխատանքը՝ Սուսաննա Ազատյանը նշեց, որ հենց այսպիսի նախագծային և հետազոտական աշխատանքներն են սովորելու շարժառիթ ձևավորելու լավագույն միջոցները։ Նա նաև տեղեկացրեց, որ աշակերտների մասնակցության խթանման հաջողված փորձեր արդեն կան։ Նա մասնավորապես անդրադարձավ Վայոց ձորում և Տավուշում իրականացվող համայնքային մասնակցային բյուջետավորման ծրագրերին, որոնց շրջանակում աշակերտներն իրենք են համայնքի զարգացմանն ուղղված նախագծեր ներկայացնում։

Ի՞նչ են առաջարկում երեխաները

Քննարկման ավարտին պատանի հետազոտողները ներկայացրին իրենց առաջարկները՝ կոչ անելով ստեղծել կիբեռբուլինգի կանխարգելման, բռնություն պարունակող բովանդակության սահմանափակման և հայերեն վիրավորական խոսքի հայտնաբերման ու արգելափակման իրավական և տեխնիկական մեխանիզմներ։ Նրանք կարևորեցին նաև դրական ծնողավարության հմտությունների ու ծնողների թվային գրագիտության զարգացումը՝ երեխաների հետ վստահելի հարաբերություններ կառուցելու համար։

Կրթության ոլորտում պատանիներն առաջարկեցին վերանայել դասավանդման մեթոդները՝ անցում կատարելով քննադատական մտածողությունը խրախուսող, աշակերտակենտրոն, փոխներգործուն և նախագծային ուսուցման։ Նրանք կարևորեցին նաև երեխաների իրական մասնակցությունը կրթական քաղաքականության մշակմանն ու դպրոցական կառավարմանը՝ առաջարկելով աշակերտական խորհուրդները դարձնել որոշումների կայացման գործուն հարթակներ։

Պանելային քննարկման ավարտին ծավալվեց ակտիվ հարցուպատասխան։ Ոլորտային փորձագետները, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, տարբեր դպրոցների աշակերտներն ու մանկավարժներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ինչպես պատանի հետազոտողներին, այնպես էլ պետական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Քննարկվեցին դպրոցական հոգեբանների աշխատանքի արդյունավետությունը, առցանց անվտանգության մեխանիզմներն ու կրթական համակարգում աշակերտների ձայնը լսելի դարձնելու գործնական ուղիները։

Սոնա Շահվերդյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Երեխաների ձայնը՝ հետազոտության միջոցով. ԵՊՀ-ում ներկայացվել են կրթության որակին և առցանց անվտանգությանը նվիրված...

    26.11.2026

    Դպրոցական գիտելիքներից դեպի իրավաբանական կրթություն․ ԵՊՀ-ում ներկայացվեց «Հասարակագիտություն (պետականագիտություն)» շտեմարանը

    25.11.2026

    «Բառարաններն ասես որոշակի ժամանակաշրջանում ապրած մարդկանց գիտակցության արտացոլանքն են»․ Ալեքսանդրա Օլխովսկայա

    25.11.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Բուխարեստում կանցկացվի ֆրանսիախոս գիտական հետազոտությունների 5-րդ սիմպոզիումը

    11.25.2026 - 11.26.2026

    «Էրազմուս+» համագործակցություն Վուպպերտալի համալսարանի հետ, Գերմանիա

    11.25.2026 - 12.08.2026

    «Էրազմուս+» համագործակցություն Վուպպերտալի համալսարանի հետ, Գերմանիա

    11.25.2026 - 12.08.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am