Ծրագրի մասին
Երևանի պետական համալսարանի Շարունակական կրթության կենտրոնը (ՇԿԿ) Եվրոպայի Միության ֆինանսական աջակցությամբ և բրիտանական Քընսիլիեյշըն Ռեսորսիս (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է ծրագիր, որի նպատակը հայաստանյան հասարակության հաղորդակցական, բանակցային և կոնֆլիկտների կառավարման ու կանխարգելման կարողությունների զարգացումն է։
Ծրագրի շրջանակներում ՇԿԿ-ն հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թեմաներից որևէ մեկով կարճաժամկետ ոչ ֆորմալ վերապատրաստման դասընթացներ մշակելու և իրականացնելու նպատակով.
- Բանակցային հմտություններ
 - Միջմշակութային հաղորդակցություն
 - Կոնֆլիկտների կառավարում աշխատավայրում
 - Կառուցողական հաղորդակցություն
 - Կոնֆլիկտների կանխարգելում և լուծում
 
Մրցույթի պայմանները
Ակնկալվող արդյունք
Ընտրված հայտատուն պետք է մշակի և իրականացնի կարճաժամկետ (առավելագույնը 5 օր տևողությամբ) ոչ ֆորմալ վերապատրաստման դասընթաց քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև ԵՊՀ դասախոսների և աշխատակազմի համար՝ հետևյալ թեմաներից որևէ մեկով.
- Բանակցային հմտություններ
 - Միջմշակութային հաղորդակցություն
 - Կոնֆլիկտների կառավարում աշխատավայրում
 - Կառուցողական հաղորդակցություն
 - Կոնֆլիկտների կանխարգելում և լուծում
 
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել նշված թեմաներով ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մշակման և իրականացման փորձ ունեցող ուսուցանողները (թրեյներ), որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
Կրթություն (առնվազն մագիստրոսի կոչում) հոգեբանության, կոնֆլիկտների լուծման, սոցիոլոգիայի, կառավարման, մարդաբանության, իրավաբանության կամ այլ համապատասխան բնագավառում։
Համապատասխան թեմայով/թեմաներով առնվազն երեք (3) տարվա ոչ ֆորմալ կարճաժամկետ կրթական ծրագրեր մշակելու և իրականացնելու փորձ։
Մեծահասակ սովորողների հետ աշխատանքի փորձ։
Առաջարկվող թեմային առնչվող իրականացված ծրագրերի/վերապատրաստումների ցանկ։
Անգլերեն լեզվի իմացություն։
Ընտրություն
Ստացված հայտերից կընտրվեն լավագույն առաջարկները՝ ըստ ստորև նշված չափանիշների՝
- հայտատուի համապատասխանությունը սահմանված պահանջներին, այդ թվում՝ կրթությունը, մասնագիտական/աշխատանքային փորձը և այլն,
 - առաջարկվող մոտեցման/ծրագրի նախնական հայեցակարգի համապատասխանությունը կանչի պահանջներին։
 
Ընտրության չափանիշներ  | Առավելագույն միավոր  | 
| Հայտատուի համապատասխանությունը սահմանված պահանջներին | 15  | 
| Հայտի ամբողջական և պատշաճ լրացում | 5  | 
| Առաջարկվող ծրագրի հստակությունը և համապատասխանությունը մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մեթոդաբանությանը, ինչպես նաև ընտրված թեմային | 30  | 
| Ընդամենը | 50  | 
Ֆինանսավորում
| Առաջադրանք | Ֆինանսավորման ծավալ (ՀՀ դրամ, հարկերը ներառյալ)  | 
| Դասընթացի/մոդուլի (ներառյալ առաջադրանքները, դասավանդման մեթոդները և այլն) մշակում | 500,000- 600,000  | 
| Վերապատրաստման իրականացում | առավելագույնը 415,000  | 
Ժամանակացույց՝
| Մայիս 3, 2024, 18։00 | Հայտերի ներկայացման վերջնաժամկետ | 
| Մայիս 20, 2024 | Հայտատուների վերջնական ընտրություն | 
| Հունիս 1-հուլիս 25 2024 | Դասընթացների մշկում և իրականացում | 
Հայտերի ներկայացում
Բոլոր հետաքրքրվողները կարող են մասնակցել մրցույթին՝ լրացնելով կից հայտադիմումը և համառոտ ինքնակենսագրականի (CV) հետ միասին այն ուղարկելով ссe@ysu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի մայիսի 3-ը՝ ժամը 18։00։ Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Շարունակական կրթության կենտրոնի հետ cce@ysu.am, 060 71 02 12։