Общая информация
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ ԵՊՀ) հաշվապահական հաշվառման վարչությունը (այսուհետ` Վարչություն) ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչություննիր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով, ԵՊՀ-ի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև վարչության լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:
3. Վարչությունը սահմանված կարգով կարող է ունենալ իր անվանմամբ դրոշմակնիք, պաշտոնաթուղթ (բլանկ), խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
4. Վարչության կանոնադրությունը հաստատում, փոփոխում և ուժը կորցրած է ճանաչում ԵՊՀ գիտական խորհուրդը:
5. Վարչության հաստիքացուցակը հաստատվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի ներկայացմամբ:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
6. Վարչության գործառույթներն են.
1) Հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական, հարկային, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականի և հատուկ նպատակի այլ հաշվետվությունների (հաշվարկների) կազմումը:
2) Գույքի առկայության և շարժի, նյութական, աշխատանքային և ֆինանսական միջոցների (ռեսուրսների) օգտագործման նկատմամբ վերահսկողության ապահովումը:
3) Ֆինանսական գործունեության բացասական երևույթների վերհանումը և դրա մասին ղեկավարությանը ժամանակին զգուշացումը, ներտնտեսական ռեսուրսների բացահայտումը և հավաքագրումը:
7. Վարչության իրավասությունն է.
1) Ակտիվների սեփական կապիտալիպարտավորությունների վիճակի ու շարժի, ինչպես նաև գործունեության արդյունքների վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքումը, գրանցումը և ընդհանրացումը տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:
2) Ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառման իրականացումը:
3) Ֆինանսական, հարկային, կառավարչական և հատուկ նպատակի այլ հաշվետվությունների (հաշվարկների) կազմումը, համապատասխան մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում ներկայացումը:
4) ԵՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի և կատարողականի կազմումը:
5) Փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության, ներքին վերահսկողական համակարգի, ինչպես նաև կառավարչական հաշվառման համակարգի ներդրման և արդյունավետ վերահսկողության իրականացումը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
8. Վարչության կառուցվածքը ներկայացված է սույն կանոնադրության հավելվածում:
9. Վարչության աշխատողների աշխատանքային պարտականությունները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, պաշտոնի անձնագրով (աշխատանքի նկարագրով), ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով, ԵՊՀ ներքին իրավական ակտերով և գլխավոր հաշվապահի հանձնարարականներով: Աշխատանքային պարտականությունների կատարումից ԵՊՀ-ին գույքային (նյութական) վնաս պատճառելու դեպքում աշխատողները կրում են լիակատար գույքային և անձնական պատասխանատվություն:
10. Վարչությունը ղեկավարում է վարչության պետ-գլխավոր հաշվապահը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
11. Վարչության պետ-գլխավոր հաշվապահը ՝
1) Կազմակերպում և վերահսկում է վարչության գործունեությունը, ապահովում է վարչահության հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները, աշխատողներին տալիս համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, ապահովում է այլ ստորաբաժանումների հետ վարչության փոխհամագործակցությունը:
2) Կատարում է աշխատանքի բաժանում վարչահության աշխատողների միջև:
3) Սահմանված կարգով տնօրինում է վարչությանը հատկացված ֆինանսական միջոցները:
4) Ներկայացնում է վարչությունը ներհամալսարանական և արտահամալսարանական հարաբերություններում, վարչության անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում:
5) Կազմում և ներկայացնում է ֆինանսական, հարկային և այլ հաշվետվություններ:
6) Պատասխանատվություն է կրում վարչության կողմից իրականացվող աշխատանքների որակի և վարչության առջև դրված խնդիրների պատշաճ և արդյունավետ լուծման համար:
7) Լուծում է սույն կանոնադրությունից բխող և վարչության գործունեության հետ կապված այլ հարցեր:
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
12. Վարչության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
13. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ
ԵՊՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Վարչության կազմում ներառված են հետևյալ բաժինները.
1) Հաշվետվությունների և վերահսկման բաժինը,
2) Հաշվառման բաժինը: