Ռուս բանասիրության ֆակուլտետը հյուրընկալել է Լոզանի համալսարանի (Շվեյցարիա) ռուս գրականության և հայրենագիտության պրոֆեսոր Անաստասիա դե լա Ֆորտելին:
Առաջին դասախոսությունը նվիրված էր Բաբելոնի աշտարակի առասպելին ժամանակակից ռուս գրականության մեջ: Բանախոսը ներկայացրեց, թե ինչպես են պատմության ընթացքում փոխվել լեզուները, Բաբելոնի աշտարակի առասպելը, ինչ դեր է տրվել լեզվին ռուս գրականության ստեղծագործություններում:
Ուսանողները ակտիվ ներգրավվեցին դասախոսությանը, որը կրում էր ինտերակտիվ բնույթ: Ուսանողները հետաքրքրվեցին, թե Լոզանի համալսարանում ի՞նչ ծավալով են անցնում ռուս գրականությունը, կա՞ն արդյոք սահմանափակումներ և այլն:
Այս շաբաթ նախատեսվում են տիկին Դե լա Ֆորտելի հանդիպումները նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Այսօրինակ հանդիպումների նպատակն է ռուս գրականության դասավանդման փորձի փոխանակումը, ժամանակակից դասախոսների առջև ծառացած գլխավոր մարտահրավերների և խնդիրների քննարկումը: