Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրում է կրթաթոշակ ԵՊՀ ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար (1 ամիս ժամկետով)՝ 2025/2026 ուստարվա առաջին կիսամյակում հետազոտական այց կազմակերպելու նպատակով։
Ասպիրանտների համար կրթաթոշակը կազմում է 1300 եվրո, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ 2000 եվրո: Ավիատոմսերի գումարը ներառված չէ:
Գերմաներենի և/կամ անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 16-ն է:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր/պլան,
5. ԵՊՀ-ում ասպիրանտ և/կամ աշխատակից լինելու մասին տեղեկանք,
6. հրավեր՝ Յենայի համալսարանի պրոֆեսորի կողմից։
Հարցերի և հավելյալ տեղեկության համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին։
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան