Հանդիպում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչների հետ ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 503 ընթերցասրահ
Ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում (503 ընթերցասրահ) ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համագործակցության շրջանակում կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում:
Ուսանողների համար նախատեսված հանդիպման ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները կներկայացնեն աշխատանքային պայմանները, կարիերայի աճի հնարավորությունները և կպատասխանեն ուսանողներին հուզող հարցերի։