«ToolGather» խորագրով տոնավաճառ ԵՊՀ-ում
Ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ին, ԵՊՀ 2-րդ մասնաշենքում (415, 416, 417, 418 լսարաններ), ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի նախասրահում, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցության շրջանակում կկազմակերպվի ««ToolGather». քաղաքացիական կրթության գործիքների տարածմանն ուղղված տոնավաճառ»:
Միջոցառման հիմնական բաղադրիչներն են.
տոնավաճառ, որտեղ կազմակերպություններն ու անհատները կներկայացնեն իրենց մշակած կրթական գործիքները (կիրառման օրինակներով),
պանելային քննարկում՝ «Քաղաքացիական կրթությունը և ինքնությունը» խորագրով (ոլորտի փորձագետների մասնակցությամբ),
թեմատիկ աշխատարաններ (ձևաչափը՝ ինտերակտիվ և կիրառական),
խաղայնացված միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից միջոցառման ընթացքում միավորներ կվաստակի, իսկ օրվա վերջում կարող է դրանք փոխանակել կրթական նյութերի հետ,
երաժշտական ամփոփում՝ «Folkastic» բենդի կենդանի ելույթ: