Ս․թ․ հունիսի 19-ին Երևանում կանցկացվի միջազգային ճանաչում ունեցող «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» մրցույթի ազգային փուլը։
Այս մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս 180 վայրկյանում պարզ և հանրամատչելի ձևով ներկայացնելու իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ․ լրացուցիչ հարցեր չեն նախատեսվում):
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև թեկնածուական ատենախոսությունը մրցույթի ազգային փուլին նախորդող 12 ամիսների ընթացքում պաշտպանած անձինք։
Մրցույթից առաջ բոլոր թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցելու նախապատրաստական դասընթացի։
Մրցանակներ
Գլխավոր մրցանակ՝ 150 000 ՀՀ դրամ, ինչպես նաև միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն,
երկրորդ մրցանակ՝ 120 000 ՀՀ դրամ,
երրորդ մրցանակ՝ 90 000 ՀՀ դրամ,
հանդիսատեսի համակրանքի մրցանակ՝ 45 000 ՀՀ դրամ։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլհասցեին՝ mt180-armenie@auf.org։
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։
Էլհասցե՝ mt180-armenie@auf.org
Հեռ․՝ (+374 93) 383 336