Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է բաց մրցույթ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար:
Համաձայն Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների տեղակալման մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին ԵՊՀ ռեկտորի թիվ 95/11-Լ հրամանի (23.05.2025 թ.)՝ ներքոհիշյալ պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2025 թ. հունիսի 16-24-ն ընկած ժամանակահատվածում՝ ըստ ԵՊՀ գիտական խորհրդի 2025 թ. ապրիլի 14-ի թիվ 8/4 որոշմամբ հաստատված ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին կարգի»:
Հ/Հ | ԱՄԲԻՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՊՐՈՖԵՍՈՐԻ ՊԱՇՏՈՆ (ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ (ԴՐՈՒՅՔԵՐԻ) ՔԱՆԱԿԸ) | ԴՈՑԵՆՏԻ ՊԱՇՏՈՆ (ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ (ԴՐՈՒՅՔԵՐԻ) ՔԱՆԱԿԸ) | ԱՍԻՍՏԵՆՏԻ ՊԱՇՏՈՆ (ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ (ԴՐՈՒՅՔԵՐԻ) ՔԱՆԱԿԸ) | ԴԱՍԱԽՈՍԻ ՊԱՇՏՈՆ (ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ (ԴՐՈՒՅՔԵՐԻ) ՔԱՆԱԿԸ) |
1. | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ | ||||
1.1. | Սերվիսի ամբիոն |
| 1 |
| |
1.2. | Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն |
| 2 | ||
2. | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ | ||||
2.1. | Անգլիական բանասիրության ամբիոն |
1 |
|
| |
2.2. | Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոն |
|
| 1 | 1 |
2.3. | Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն | 2 |
| ||
2.4. | Արտասահմանյան գրականության ամբիոն |
1 |
|
| |
3. | Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ | ||||
3.1. | Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոն | 1 |
|
| |
3.2. | Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն | 1 |
|
|
|
4. | Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ |
|
| ||
4.1. | Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոն | 1 | 1 | 1 | |
4.2. | Հանրահաշվի և երկրաչափության ամբիոն | 1 | 1 | 1 | |
4.3. | Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոն | 1 | 1 | 1 | |
4.4. | Ընդհանուր մաթեմատիկայի ամբիոն |
| 1 | 1 | 1 |
4.5. | Մեխանիկայի ամբիոն |
| 1 | 1 | 1 |
4.6. | Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոն | 1 | 1 | 1 | |
5. | Ռուս բանասիրության ֆակուլտետ |
| |||
5.1. | Ռուս գրականության ամբիոն |
|
| 1 | |
5.2. | Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն | 1 | |||
6. | Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ |
| |||
6.1. | Կառավարման և գործարարության ամբիոն | 1 | 1 | 1 | 1 |
6.2. | Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն | 1 | 1 | 1 | 1 |
6.3. | Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն | 1 | 1 | 1 | 1 |
6.4. | Ֆինանսահաշվային ամբիոն | 1 | 1 | 1 | 1 |
7. | Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն | ||||
7.1. | Տեղեկատվական համակարգերի ամբիոն | 1 |
|
| |
8. | Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ |
| |||
8.1. | Անձի հոգեբանության ամբիոն | 1 | |||
9. | Ֆիզիկայի ինստիտուտ | ||||
9.1. | Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոն | 4 |
| ||
9.2. | Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոն |
| 0.75 |
| |
9.3. | Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոն |
| 3 |
| |
9.4. | Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն | 1 |
|
| |
9.5. | Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման և ազդանշանների մշակման ամբիոն | 0.75 | |||
10. | Կենսաբանության ֆակուլտետ |
|
|
| |
10.1. | Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն |
|
| 1 | |
10.2. | Գենետիկայի և բջջաբանության ամբիոն |
|
| 0.75 | |
11. | Պատմության ֆակուլտետ |
|
| ||
11.1. | Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն | 0.75 | |||
11.2. | Մշակութաբանության ամբիոն | 1 | |||
11.3. | Հայոց պատմության ամբիոն | 0.75 | |||
12. | Հայ բանասիրության ֆակուլտետ | ||||
12.1. | Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն |
0,75 |
Պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների հավակնորդներին առաջադրվող պահանջներն են.
Պրոֆեսորի թափուր պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որը՝
ունի պրոֆեսորի գիտական կոչում,
վերջին հինգ տարիների ընթացքում ունի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երեք գիտական աշխատանք (հոդված), որոնցում ներկայացնողը հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ նամակագրություն վարող (corresponding author) հեղինակ կամ ունի համարժեք նշում և հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն վեց միավոր՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի։
Դոցենտի թափուր պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որը՝
ունի պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում,
վերջին հինգ տարիների ընթացքում ունի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երկու գիտական աշխատանք (հոդված), որոնցում ներկայացնողը հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ նամակագրություն վարող (corresponding author) հեղինակ կամ ունի համարժեք նշում և հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն վեց միավոր՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի,
վերջին հինգ տարիների ընթացքում որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում կուտակած առնվազն հինգ կրեդիտ։
Ասիստենտի թափուր պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որը՝
ունի գիտական աստիճան կամ ավարտել է տվյալ մասնագիտության գծով ասպիրանտուրան (հայցորդությունը),
վերջին հինգ տարիների ընթացքում ունի կատարված և հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն երեք միավոր, համաձայն ստորև ներկայացված աղյուսակի,
վերջին հինգ տարիների ընթացքում որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում կուտակած առնվազն տասը կրեդիտ։
Դասախոսի թափուր պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որը՝
ունի տվյալ մասնագիտության գծով մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
վերջին հինգ տարիների ընթացքում ունի կատարված և հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն երկու միավոր՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի,
վերջին հինգ տարիների ընթացքում որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում կուտակած առնվազն տասը կրեդիտ:
Գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների տեսակներն ու պայմանները | Միավորը՝ յուրաքանչյուրի հաշվարկով |
Դասագիրք Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Մենագրություն Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Ուսումնական ձեռնարկ Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 5.5 տպագրական մամուլ: | 3 |
Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված աշխատանք (հոդված): | 2 |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում տպագրված գիտական աշխատանք (հոդված): | 1 |
Մրցույթն անցկացվելու է կառուցվածքային ստորաբաժանման գիտական խորհրդում՝ փակ գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Պրոֆեսորի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստորաբաժանման գիտական խորհրդում անցկացված մրցույթի արդյունքները (ընդունված որոշումը) հաստատվելու է ԵՊՀ գիտական խորհրդում բաց քվեարկությամբ։
Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
3) ինքնակենսագրություն (CV),
4) բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման վկայականների պատճենները,
5) վերջին հինգ տարիների ընթացքում հրատարակված աշխատությունների ցանկը (հրատարակված աշխատանքների ցանկում ներառել միայն վերջին 5 տարում (2020 թվականից սկսած) հրատարակված աշխատանքները),
6) վերջին հինգ տարիների ընթացքում որակավորման բարձրացման դասընթացներից կուտակած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթ։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. հունիսի 6 (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին։