«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով, մեկ տարի ժամկետով:
Պաշտոնի հավակնորդը պետք է համապատասխանի ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին կարգով» (այսուհետ՝ Կարգ) սահմանված պահանջներին:
Մրցույթի հավակնորդը մինչև 2025 թ. հունիսի 10-ը համապատասխան ամբիոնին պետք է ներկայացնի Կարգով սահմանված հաշվետվություն՝ նախորդ ժամկետում իր կողմից իրականացված գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ (հավելված 4):
Առաջին անգամ մրցույթին մասնակցող (աշխատանքի ընդունվող) հավակնորդը պետք է համապատասխան ամբիոն ներկայացնի Կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
Թափուր հաստիքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան ամբիոնի վարիչին:
««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին կարգին» հնարավոր է ծանոթանալ այստեղ: