Июня 02, 2025 | 15:37
Публикации и научные журналы
Международное сотрудничество
Политика
Страны, сотрудничавшие с армянскими общинами, получили большую выгоду. Айказ Оганесян
Вынужденные миграции армян в основном происходили в XVIII-XX веках, поэтому армянские общины в России, Европе, Азии и других местах в основном сформировались в этот период. Те страны, которые сотрудничали с армянскими общинами, получили большую выгоду. Об этом свидетельствуют многочисленные факты, и они относятся к более раннему периоду, чем свидетельства о выдающихся деятелях XX века (например, Шарле Азнавуре, Мисаке Манушяне и др.). Об этом свидетельствует профессор исторического факультета ЕГУ Айказ Оганесян, изучивший документы, хранящиеся в Научно-исследовательском институте древних рукописей «Матенадаран» им. М. Маштоца и ГНКО «Национальный архив Армении». Документы, по словам исследователя, до сих пор не изучались.

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը գիտաշխատող Հրածին Վարդանյանի և Վրաստանի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի գիտաշխատող Վլադիմիր Կեկելիայի հետ համահեղինակել է «Հայերը Վրաստանում. համագործակցության և փոխգործակցության օրինակներ» վերտառությամբ գիտական հոդվածը, որը հրատարակվել է Q2 վարկանիշ ունեցող «Էկոհումանիզմ» հանդեսում:
Հայկազ Հովհաննիսյանի հետազոտությունը, որ ներկայացնում է, թե ինչպես են հայկական համայնքները գոյատևել տարբեր երկրներում, ընդգրկել է 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածը:
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, պատահականորեն հանդիպելով հայերի ու վրացիների համագործակցությանն առնչվող վրացերեն փաստաթղթերի, վերջիններիս ստույգ թարգմանությունն ապահովելու նպատակով հայ պրոֆեսորը դիմել է Վրաստանի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի գիտաշխատող Վլադիմիր Կեկելիային, որը համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել:

«Փաստաթղթերի թարգմանությունն ապահովել է Վլադիմիր Կեկելիան: Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ հայերն ու վրացիները դեռևս 19-րդ դարում ունեցել են առևտրատնտեսական սերտ համագործակցություն, ազգերի միջև եղել է կրոնական ու ազգային հանդուրժողականություն, թույլատրվել են նաև խառնամուսնությունները»,- ասաց Հայկազ Հովհաննիսյանն ու հավելեց. «Օրինակ՝ վրաց իշխան Էրիստավին 1815 թ. հայոց կաթողիկոս Եփրեմ Ա. Ձորագեղցուց խնդրել է մյուռոն՝ մորեխների դեմ պայքարելու համար. հայոց կաթողիկոսը տրամադրել է այն: Կրոնական հանդուրժողականության մեկ այլ փաստ է նաև հետևյալը. Մենգրելիայի կառավարիչ Դավիթ Դադիանին շնորհակալություն է հայտնել արդեն կաթողիկոս ընտրված Ներսես Աշտարակեցուն՝ 1853 թ. Սուրբ Էջմիածնում մեծ ընդունելություն կազմակերպելու համար: Իսկ Վրաստանի նշանավոր Ամիլախվարիների իշխանական տոհմից սերված Օթարի Ամիլախվարին, լինելով ուղղափառ եկեղեցու հետևորդ, իր որդուն ծառայության է տվել Վրաստանի հայոց հոգևոր առաջնորդ և Ներսիսյան դպրոցի հիմնադիր Ներսես Աշտարակեցու մոտ»:
Ըստ ուսումնասիրվող նյութերի՝ շատ վրացիներ իրենց ֆինանսական խնդիրները լուծելու համար օգնության էին դիմում անձամբ Վրաստանի հայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցուն. «Ձեռագրերից մեկում Կեկել Ցխովրեբայի նամակն է՝ իրեն նյութական օգնություն ցուցաբերելու համար: Ներսես Աշտարակեցու՝ Վրաստանում ունեցած բարձր դիրքի վկայությունն է նաև 1815 թ. նոյեմբերին Վրաստանի թագավոր Գեորգի 12-ի այրու՝ Քարթլիի թագուհի Մարիամի խնդրագիրը՝ ռուսական արքունիքի առջև իրեն երաշխավորելու համար»:

ԵՊՀ պրոֆեսորը նշեց, որ պահվող փաստաթղթերում բազմաթիվ են նաև վկայությունները, որ տեղի հայերը և վրացիները միմյանցից պարտք են վերցրել՝ այդ մասին կնքելով համաձայանգրեր:
«Հայ-վրացական համատեղ գործարար ծրագրեր իրականացնելու մասին փաստաթղթերը ևս շատ են: Ահավասիկ՝ թիֆլիսահայ գործարար Ռաֆայել Ամատունին և վրաց գործարար Էլիզբար Ցիցիշվիլին համագործակցելով պայմանավորվածություն են ձեռք բերել միասին կառուցելու Մցխեթիի կամուրջը և հավասարապես կիսելու գործարքից ստացված եկամուտը»,- ասաց Հայկազ Հովհաննիսյանը:
Նա շեշտեց, որ Վրաստանում մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև հայկական պատմական աղբյուրների հանդեպ՝ որպես օրինակ մատնանշելով այն հանգամանքը, որ վրաց Դադիանի իշխանական տոհմի ներկայացուցիչ Դավիթ Դադիանին իր տոհմի մասին տեղեկություններ Է փորձել հավաքել հայկական աղբյուրներից:
«Փաստաթղթերից պարզ է դառնում, որ վրաց իշխանները խնդրել են Ներսես Աշտարակեցուն մասնակցություն ունենալ հայկական եկեղեցիների վերաշինությանը, ինչպես նաև Ներսիսյան դպրոցի շինարարությանը: Նրանք նույնիսկ հանգանակություն են տրամադրել դպրոցին»,- ասաց Հայկազ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իր խնդիրն էր ցույց տալ, թե գաղթերի արդյունքում աշխարհի տարբեր ծայրերում ձևավորված հայկական համայնքները ինչպես են ներդաշնակվել այդ երկրի հիմնական բնակչության հետ. «Այն համայնքները, որոնք ներդաշնակ համագործակցել են տեղի բնակչության հետ՝ զորեղ են եղել և պահպանվել են»:
ԵՊՀ պրոֆեսորի եզրահանգումը հետևյալն է. հայկական այն համայնքները, որոնց տեղի իշխանությունները գործակցելու հնարավորություն են տվել, հաջողությամբ համագործակցելով տվյալ երկրի բնակչության հետ, պահպանվել են:
Պրոֆեսորը, այս համատեքստում անդրադառնալով արցախահայության՝ 2023 թվականին իրականացված բռնի տեղահանությանը, ընդգծեց՝ Ադրբեջանի իշխանությունները ևս, համագործակցելով հայերի հետ, կարող էին օգուտներ ունենալ, մինչդեռ չհանդուրժեցին հայերի գոյությունը: