Июня 04, 2025 | 16:10
Наука
Образование
Мероприятия
Теория и искусство дипломатии. Обсуждение книги Аббаса Аракчи «Сила переговоров» в ЕГУ
Кафедра иранистики факультета востоковедения Ереванского государственного университета организовала обсуждение книги «Сила переговоров» министра иностранных дел Исламской Республики Иран Аббаса Аракчи, что стало не только академической инициативой, но и культурной миссией, направленной на углубление армяно-иранских отношений. Переведенная на армянский язык месяц назад, эта работа представляет нюансы современной дипломатии, сочетающей исламское, восточное и глобальное мышление.

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ գիրքը ուղիղ առնչվում է ֆակուլտետի մասնագիտացմանը։ Այն անդրադառնում է ոչ միայն Իրանի արտաքին քաղաքականությանը, այլև արևելյան դիվանագիտության առանձնահատկություններին, դրա գործիքակազմին, մշակութային շերտերին ու խորքային մտածողությանը։
«Գիրքը գրված է պարզ, հասանելի լեզվով, բայց պարունակում է գիտական մեծ խորություն։ Ներկայացվում է, թե ինչպիսին պետք է լինի դիվանագետը՝ սկսած հագուստից մինչև գիտելիքների մակարդակ։ Հատուկ շեշտադրվում է՝ դիվանագետը պարտադիր պետք է ճանաչի իր երկրի մշակույթը և գրականությունը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա նաև ընդգծեց, որ գրքում ուշագրավ է արևելյան և արևմտյան դիվանագիտական մոտեցումների համադրումը, ինչի շուրջ նա առաջիկայում կգրի ընդարձակ գրախոսություն՝ ներկայացնելով մշակութային և քաղաքական տարբերությունների բախումն ու հնարավոր ներդաշնակ գոյակցությունը։ Ըստ դեկանի՝ «Բանակցության ուժը» գիրքը ոչ միայն կարևոր է դիվանագիտությամբ զբաղվողների համար, այլ նաև մի աշխատություն է, որը պետք է ընդգրկել բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծրագրերում՝ որպես պարտադիր գրականություն։ Այն արձագանքում է ժամանակակից դիվանագիտական խնդիրներին, բայց արևելյան խոհունությամբ և համբերությամբ։
Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն էլ նշեց, որ «Բանակցության ուժը» գիրքը ներառում է թե՛ տեսական և թե՛ գործնական գիտելիք. «Այն գրված է արտգործնախարարի տասնամյակների փորձառության հիման վրա՝ ներկայացնելով ոչ միայն բանակցային գործընթացների մեխանիկան, այլև դրանց խորքային քաղաքական ավանդույթը, որը գալիս է հազարամյակների խորքից»։
Ոսկանյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ գրքում առկա են բազմաթիվ հղումներ Իրանի դասական գրողներին և սուրբ տեքստերին, մասնավորապես՝ Ղուրանին, ինչը վկայում է դիվանագիտական մտածողության վրա իսլամական և ազգային արժեհամակարգի ազդեցության մասին։
«Մենք մեզ համարում ենք յուրահատուկ կամուրջ մի կողմից՝ արևմտյան, դասական, արևելագիտական ավանդույթների, մյուս կողմից՝ ժամանակակից իրանագիտության և տարածաշրջանային փորձի միջև։ Այս գիրքը հենց այդ երկխոսության կենդանի արտահայտությունն է»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։