«Անձնային խանգարումների ճամբար-2025» խորագրով միջոցառումը ԵՊՀ-ում
ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա
Ս.թ. հուլիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կմեկնարկի «Անձնային խանգարումների ճամբար-2025» խորագրով հոգեբանական հետազոտական ծրագիրը:
Ծրագրի ընթացքում տեղի կունենան անձնային խանգարումների թեմայով եռօրյա ինտենսիվ ուսուցողական և փորձարարական հանդիպումներ՝ ինչպես տեսական սեմինարներ, այնպես էլ դաշտային պարապմունքներ: