«SUMMER SCHOOL SSS - 2025» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ
Ս.թ. հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ-ում ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կմեկնարկի «SUMMER SCHOOL SSS - 2025» խորագրով ծրագիրը:
Ծրագրի ընթացքում իրականացվելու են դասընթացներ, բանախոսություններ, պանելային քննարկումներ, ինտերակտիվ խաղեր, մրցույթներ և գիտաճանաչողական այցեր։ Ծրագրին մասնակցելու են հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-12-րդ դասարանների աշակերտներ: