Ս.թ. սեպտեմբերի 17-20-ը Երևանում և Գյումրիում ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Ս․թ․ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա գիտաժողովի՝ «Գյուրջի դե Հարտմանի երաժշտությունը արևմտյան ավանդույթով» խորագրով բացման համերգը:
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի բացման նիստը:
Մասնակիցների գրանցումը՝ 09:00-ին:
Միջազգային գիտաժողովի մանրամասն նկարագրությունը՝ այստեղ։
Մասնակցության վճարն է 100.000 ՀՀ դրամ:
Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 29։
Ծրագրի մանրամասների համար գրել petercowe2025@gmail.com էլհասցեին:
Գրանցման և վճարումների համար գրել anzhelika.gasparyan@jasuta.am էլհասցեին: