«Զարկ-2025» ուսանողական ճամբարը Վանաձորում
Հայաստան, Վանաձոր, «Ծիծեռնակ» ճամբար
Ս.թ. օգոստոսի 11-17-ը Վանաձորում կկազմակերպվի «Զարկ-2025» ուսանողական ճամբարը, որի շրջանակում կանցկացվեն դասընթացներ, քննարկումներ, հանդիպումներ:
Ուսանողական 7-օրյա ճամբարի նպատակն է զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները ուսանողական ինքնակառավարման, թիմային աշխատանքի, ռազմամարզական պատրաստվածության և մի շարք այլ թեմաների վերաբերյալ՝ ապահովելով ուսանողների ֆիզիկական, մշակութային, ռազմական, ինտելեկտուալ զարգացվածությունը։
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 25-ը։
Գրանցումը՝ այստեղ: