Գուրգեն Պետրոսյան

Դոկտոր Գուրգեն Պետրոսյանը միջազգային քրեական իրավունքի, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով մասնագիտացած հայ իրավաբան-փորձագետ է։ Նա դասավանդում է Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանում և Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանում։ Մինչ Նյուրնբերգի միջազգային սկզբունքների ակադեմիա վերադառնալը դոկտոր Պետրոսյանը իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել տեքստիլի արտադրությամբ զբաղվող Գերմանիայի խոշորագույն ընկերություններից մեկին բիզնեսի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում՝ համապատասխան մատակարարման շղթաներում պատշաճ հսկողության մասին Գերմանիայի օրենքի։ Մինչ այդ նա ղեկավարել է Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի միջազգային քրեական իրավունքի հետազոտական բաժինը։ Իր պաշտոնավարման ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և Գերմանական հետազոտական հիմնադրամի ֆինանսավորմամբ հաջողությամբ իրականացվել են մի քանի գիտական նախագծեր՝ նվիրված միջազգային քրեական դատարանում վարույթների տևողությանը և տուժածների իրավունքներին։
2016-2019 թվականներին դոկտոր Պետրոսյանը եղել է Նյուրնբերգի դատախաղի կազմակերպիչներից մեկը։ Նա մասնագիտական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը և Իրաքյան Քուրդիստանին՝ իրենց ազգային օրենսդրության մեջ միջազգային քրեական իրավունքի ներմուծման նպատակով։ Դոկտոր Պետրոսյանը՝ որպես իրավախորհրդատու, աշխատել է նաև Հայաստանում՝ կարևոր ներդրում ունենալով «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի քրեակատարողական հիմնարկների ուսումնասիրության նախագծում։ Նա մասնագիտական գործունեություն է ծավալել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում։
Դոկտոր Պետրոսյանը իրավագիտության բակալավրիատական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, մագիստրոսական կրթությունը՝ Հեյդելբերգի համալսարանում, իսկ ասպիրանտուրան ավարտել է Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանում։ Նա հրապարակումներ ունի միջազգային քրեական իրավունքի, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների թեմաներով։
2019 թվականից նախագահում է Գերմանահայ իրավաբանների միությունը և Գերմանիայի կոմպլաենսի ինստիտուտի անդամ է։