Ջոզեֆ Կլինգլեր

Ջոզեֆ Կլինգլերը Վաշինգտոն Դի Սիում գործող «Foley Hoag» իրավաբանական ընկերության միջազգային դատավարությունների և արբիտրաժի բաժնի գործընկերն է։ Նա ներկայացնում է սուվերեն պետությունների և պետական կազմակերպությունների շահերը միջազգային հանրային իրավունքի վերաբերյալ վեճերի կարգավորման գործընթացներում, մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանում, Մշտական արբիտրաժային դատարանում և Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում։
Ջոզեֆ Կլինգլերը համահեղինակն է Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կողմից հրատարակվող «Պայմանագրերի մեկնաբանում» («Treaty Interpretation») գրքի երրորդ հրատարակության, որի նախորդ երկու հրատարակությունների հեղինակն էր Ռիչարդ Գարդիները։
Ջոզեֆը բազմիցս հրապարակել է գիտական հոդվածներ՝ միջազգային հանրային իրավունքի թեմայով։ Նա ավարտել է Հարվարդի իրավունքի դպրոցը։ Ներկայում Նյու Յորքի և Կոլումբիայի շրջանի փաստաբանական պալատների անդամ է։