Պիեռ դ’Արժան

Պիեռ դ’Արժանը Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր է, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Բրյուսելի փաստաբանական պալատի անդամ և «Foley Hoag» իրավաբանական ընկերության հատուկ խորհրդատու։ Նա եղել է Արդարադատության միջազգային դատարանի առաջին քարտուղար։ Պրոֆեսոր դ’Արժանը հեղինակել է պատերազմական փոխհատուցումների վերաբերյալ մրցանակակիր գիրք, ինչպես նաև Հաագայի ակադեմիայում դասավանդած «Միջազգային պարտավորություններ» խորագրով դասընթացը և ավելի քան 100 հոդվածներ ու գրքերի գլուխներ։
Նա անդամ է մի շարք հեղինակավոր գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների, այդ թվում՝ «Միջազգային իրավունքի ֆրանսերեն տարեգիրք» («Annuaire français de droit international»), «Բելգիայի միջազգային իրավունքի հանդես» («Revue belge de droit international») և «Միջազգային իրավունքի եվրոպական հանդես» («European Journal of International Law»): Նախկինում եղել է նաև Միջազգային իրավունքի եվրոպական ընկերության նախագահ։
Պրոֆեսոր դ’Արժանը պարբերաբար մասնակցում է Արդարադատության միջազգային դատարանի, արբիտրաժային և ներպետական դատարանների դատավարություններին։ Աշխատանքային գործունեության ընթացքում տրամադրում է խորհրդատվություն և վարում դատական գործընթացներ հողային ու ծովային տարածքների սահմանազատման վեճերի, ցեղասպանությունների, պատերազմական փոխհատուցումների, մարդու իրավունքների, ավիացիոն վեճերի, ներդրումային արբիտրաժի, պետական պայմանագրերի, բնապահպանական պահանջների, բնական ռեսուրսների և անձեռնմխելիության հարցերի վերաբերյալ։