«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լորենի համալսարանի Մին Նանսի (Ֆրանսիա) դպրոցի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ մագիստրատուրայի ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու/պրակտիկա անցնելու նպատակով:
Ֆրանսերենի/անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե` h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել Erasmus+, Mines Nancy):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (ներառյալ՝ լուսանկար),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր,
7. ֆրանսերենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Անգելերենով դասընթացների ցանկը՝ կից։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան (էլհասցե` h.mkrtchyan@ysu.am)