
Արա Խզմալյանը «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ընկերության համահիմնադիրն է։ Ղեկավարում է ընկերության իրավաբանական խորհրդատվական ուղղությունը։
Արան Հայաստանի առաջատար իրավաբաններից է: Հայտնի է հատկապես բարդ առևտրային գործարքների, միաձուլումների և ձեռքբերումների, կորպորատիվ իրավունքի, աշխատանքային իրավունքի, հարկային, մտավոր սեփականության և վարչական իրավունքի ոլորտներում ծավալած փորձառությամբ, ինչպես նաև բարդ և մարտահրավերային խնդիրների համար նորարարական և գործնական լուծումներ գտնելու իր կարողությամբ։ Իրավաբանական ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ։ Տեղական առաջատար իրավաբանական ընկերություններում աշխատել է որպես իրավախորհրդատու, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, իսկ 2015 թվականից սկսած՝ «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ընկերությունում ղեկավարել է իրավաբանական խորհրդատվական ուղղությունը:
2009 թվականից դասավանդում է Հայաստանի առաջատար համալսարաններում։ Նա ունի հարուստ փորձ՝ աջակցելու բիզնեսներին՝ նվազեցնելով հնարավոր իրավաբանական ռիսկերը և առաջարկելով արդյունավետ լուծումներ։ Իր բազմաբնույթ աշխատանքային փորձառության շնորհիվ Արա Խզմալյանը խորությամբ է ճանաչել իրավական համակարգը, բիզնեսի ռազմավարական զարգացման ու կայուն կորպորատիվ կառավարման գլխավոր մարտահրավերները անընդմեջ զարգացող շուկաներում։
Արա Խզմալյանը ունի իրավաբանի մասնագիտական կրթություն և իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է, Հայաստանի Հանրապետության արտոնագրային հավատարմատար և հատուկ լիազորությամբ դատավոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: