Ս.թ. դեկտեմբերի 8-10 ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպություն նախաձեռնությամբ կանցկացվի «Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 50 առաջատար փորձագետներ, գիտնականներ և մասնագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուանդայից, Բուրունդիից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից և Արգենտինայից:
Գիտաժողովի նպատակն է խթանել երկխոսությունը, կատարել լավագույն փորձի փոխանակում և մշակել նորարարական ռազմավարություններ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների դեմ պայքարելու նպատակով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: