Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ներկայացուցչի հետ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ
Ս.թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ներկայացուցիչ Հասմիկ Հունանյանի հետ։
Հանդիպման ընթացքում Հ. Հունանյանը կներկայացնի Գրայֆսվալդի համալսարանը, այնտեղ սովորելու հնարավորությունները, ինչպես նաև առկա կրթաթոշակները։