Հունգարական ժամանակակից ֆիլմի ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում
ՀՀ, ք. Երևան, Հայաստանի ազգային գրադարան
Ս.թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա հունգարական ժամանակակից ֆիլմի ցուցադրություն:
Ֆիլմը պատմում է 33-ամյա Թամաշի մասին, ում սիրտը կոտրվում է, երբ նրա ընկերուհի Աննան, որը սովորում էր Փարիզում, բաժանվում է նրանից։ Թամաշը խճճվում է իր հիշողություններում և մտորում սիրո հավերժության մասին։
Այս պոետիկ և հումորային ֆիլմը պատմում է ինքնության, հիշողությունների և ժամանակակից հարաբերությունների մասին։ Այն մեծ ընդունելություն է ստացել ինչպես Հունգարիայում, այնպես էլ արտերկրում։
Ֆիլմը շահել է չորս «Հունգարական կինոմրցանակ», հաղթել բազմաթիվ փառատոներում, իսկ 2019 թվականին ընդգրկվել է «Եվրոպական կինոմրցանակաբաշխության» լիամետրաժ ֆիլմերի ընտրանիում (46 ֆիլմ)։