«Թանդիս» թատերախումբը կբեմադրի «Խոսրով» ներկայացումը
Ներկայացումը հիմնված է Նիզամի Գյանջավու «Խոսրով և Շիրին» պոեմի վրա։ Այն պատմություն է սիրո, հիշողության և մարդու ներաշխարհի խճանկարի մասին։ Լեգենդար արքա Խոսրովը, լսելով Շահրզադի և նրա գերության պատմությունը, մի պահ կարծում է, թե Շահրիարը՝ Շահրզադի տիրակալը, իր և Շիրինի որդին է։ Այդ մոլորությունը նրան տանում է դեպի անցյալ, որտեղ կենդանանում են նրա սիրո, հավատարմության ու ցավի հիշողությունները։
Խոսրովը սկսում է պատմել Շահրզադին իր և Շիրինի անմահ սիրո պատմությունը՝ վերապրելով այն մինչև Շահրիարի ծնունդը։ Իսկ Շահրազադը, կարծես հանդիսատեսի հայացքը մարմնավորելով, դառնում է պատմության ականատեսը՝ հետևելով այդ մեծ սիրո խորահույզ պատմությանը մինչև հերոսների ողբերգական վախճանը։
Հատկանշական է, որ ներկայացումը երկլեզու է, և ներառված են ինչպես իրանցի, այնպես էլ հայ դերասաններ։
Ներկայացման տևողությունը՝ 50 րոպե
Հեղինակ և բեմադրիչ՝ Համեդ Շեյխի
Պրոդյուսեր՝ Ֆաթեմե Աբդօլրահիմի
Ժամանակացույց՝
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին, Մաչանենց տուն մշակութային համալիր, հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36։
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճ։
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն, հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց։
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, հասցե՝ Ամիրյան 26։
Մուտքն ազատ է։