«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բրյուսելի ազատ համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների համար` 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու/պրակտիկա անցնելու նպատակով։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեի միջոցով։ Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել Erasmus+, VUB:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. նոյեմբերի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության/պրակտիկայի համաձայնագիր (Learning Agreement for Studies/traineeship),
7. անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան